AstraZeneca պատվաստանյութի անունը փոխել են` բացասական ընկալումներից խուսափելու համար

It Brend Հրապարակված է ՝ 2022-06-04 09:03:10 66
Current Post

Անգլաշվեդական AstraZeneca դեղագործական ընկերությունը կորոնավիրուսի դեմ իր AZD1222 պատվաստանյութը (ստեղծվել է Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ) անվանափոխել է` կոչելով Vaxzevria: Անվանափոխության պատճառը չի նշվում, սակայն համարվում է, որ դա կարող է պայմանավորված լինել վերջին ամսվա ընթացքում պատվաստանյութի նկատմամբ ձևավորված բացասական կարծիքներով:

Մարտի սկզբին եվրոպական երկրների մեծ մասը, որոնք ներկրել էին նշված պատվաստանյութը, դադարեցրել են դրա կիրառումը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` պատվաստվելուց հետո բազմաթիվ պացիենտների մոտ բացասական հետևանքներ էին ի հայտ եկել (թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա և նմանատիպ այլ խնդիրներ), պատվաստվածների շրջանում գրանցվել էին մահացության դեպքեր:

Համարվում է, որ անվանումը փոխելը մարքեթինգային քայլ է, սակայն` յուրահատուկ և անհասկանալի, քանի որ պատվաստանյութի բաղադրությունը չի փոխվում, այլ` միայն արտաքին փաթեթավորումը: EMA-ի հաղորդմամբ` պատվաստումից հետո այլևս թրոմբոզի առաջացման մասին այլևս չի հիշատակվի: Ներկայումս բացասական հետևանքներ են նշվում պատվաստման տեղում ցավը, գլխացավը, հոգնածությունը, մկանային ցավը, դողերոցքը, սպամոքսի ցավ և սրտխառնոց, հաճախ նաև` ախորժակի կորուստ, գլխապտույտ, փորացավ, ալերգիկ ռեակցիաներ:

Անվանափոխության մասին լուրերից հետո հայտնի է դարձել, որ բեռլինյան Charité կլինիկան առայժմ դադարեցրել է մինչև 55 տարեկան բուժաշխատողների պատվաստումը Vaxzevria-ով: Որոշումը կայացվել է` հաշվի առնելով նոր տեղեկությունները հիմնականում կանանց մոտ գլխուղեղի երակների թրոմբոզի դեպքերի մասին:

Ներկայումս միայն Նորվեգիան և Դանիան են որոշել հետաձգել Vaxzevria պատվաստանյութովի կիրառությունը և կատարել սեփական հետազոտությունները: Կանադան, Շվեդիան, Ֆինլանդիան և Իսլանդիան կպատվաստեն ավագ սերնդին, իսկ Եվրամիության մյուս երկրները վերսկսել են պատվաստումը` չնայած պատվաստվածների շրջանում, որոնց մոտ թրոմբ է առաջացել, մահացությունը հասել է 40%-ի:

Նմանատիպ նյութեր

Post
It Brend

«Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալը նսեմացնում և վարկաբեկում է համամարդկային արժեքները, Հայ Առաքելական եկեղեցին. ՀՌՀ

Post
It Brend

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել դասակարգվում են G1-ից մինչև G5

Post
It Brend

Արևմուտքը դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը

Post
It Brend

Հետազոտությունները կրկին հերքել են 5G-ի վտանգավորությունը

Post
It Brend

Ռուս զինվորականները Երկրի ուղեծրում մեծ ակտիվություն են արձանագրել

Post
It Brend

Գիտաշխատողների նվազագույն վարձատրության չափը կբարձրանա. ի՞նչ է որոշել Կառավարությունը