Արևմուտքը դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը

It Brend Հրապարակված է ՝ 2022-06-04 09:04:41 53
Current Post

Շվեդիան, Պորտուգալիան, Սլովենիան, Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան, Նորվեգիան, Իսլանդիան, Նիդեռլանդները և Գերմանիան հայտարարել են անգլաշվեդական AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի կողմից ստեղծված հակակորոնավիրուսային AZD1222 պատվաստանյութի կիրառությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Ավելի վաղ նման որոշում կայացրել էր Ավստրիան` հաշվի առնելով պատվաստվածների մոտ թրոմբի առաջացման և մեկ կնոջ մահվան հանգամանքները:

Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լյուքսեմբուրգը և Կիպրոսը դադարեցրել են ABV5300 խմբաքանակի օգտագործումը, մինչև ավարտվի հետազոտությունն ու հաստատվի պատճառահետևանքային կապը: Ուսումնասիրություններ են ընթանում նաև Հարավային Կորեայում, որտեղ պատվաստվածներից հինգն են մահացել:

Թեև Մեծ Բրիտանիայում պնդել են, թե պատվաստանյութի և պատվաստվածների մահվան միջև կապը հաստատված չէ, սակայն Դանիայում մահացության դեպքի պատճառով երկու շաբաթով է դադարեցրել պատվաստումը:

Մեծ Բրիտանիայում Covid-19-ի դեմ պատվաստվելուց հետո թրոմբոզի 11 դեպք է գրանցվել. պատվաստվել է ընդհանուր առմամբ 22 մլն բրիտանացի, որոնցից 11 մլն-ը` AstraZeneca-ով:

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) հայտարարել է, որ Եվրամիությունում տարեկան հազարավոր մարդիկ են ունենում թրոմբի հետ կապված խնդիրները, և պատվաստվածների շրջանում այդ դեպքերն ընդհանուր ցուցանիշը չեն գերազանցում:

Նմանատիպ նյութեր

Post
It Brend

«Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալը նսեմացնում և վարկաբեկում է համամարդկային արժեքները, Հայ Առաքելական եկեղեցին. ՀՌՀ

Post
It Brend

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել դասակարգվում են G1-ից մինչև G5

Post
It Brend

Հետազոտությունները կրկին հերքել են 5G-ի վտանգավորությունը

Post
It Brend

AstraZeneca պատվաստանյութի անունը փոխել են` բացասական ընկալումներից խուսափելու համար

Post
It Brend

Ռուս զինվորականները Երկրի ուղեծրում մեծ ակտիվություն են արձանագրել

Post
It Brend

Գիտաշխատողների նվազագույն վարձատրության չափը կբարձրանա. ի՞նչ է որոշել Կառավարությունը