Ռուս զինվորականները Երկրի ուղեծրում մեծ ակտիվություն են արձանագրել

It Brend Հրապարակված է ՝ 2022-06-04 09:02:10 52
Current Post

Ռուս ռազմական մասնագետները 2021թ. տիեզերքում ահագնացած ակտիվություն են արձանագրել: Դա նրանց հաջողվել է «Օկնո-Մ» օպտիկաէլեկտրոնային համալիրի հնարավորությունների օգնությամբ:

Հաղորդվում է, որ ընթացիկ տարվա սկզբից համալիրը կարողացել է ապահովել վերահսկողությունը շուրջ 30 հազար տիեզերական մարմինների շարժման նկատմամբ, ինչը հինգ հազարով ավելին է, քան ամբողջ 2020թ. ընթացքում:

Համալիրի հնարավորությունները թույլ են տալիս արձանագրել 120-50 հազար կմ բարձրության վրա գտնվող մարմինները: Ընդ որում` վերահսկվող արհեստական արբանյակների չափերը կարող են նաև թենիսի գնդակից փոքր լինել:

«Օկնո» համալիրը մարտական հերթապահություն է իրականացնում 1999թ.-ից: 2014թ. այն արդիականացվել է, ինչից հետո ստացել է «Օկնո-Մ» անվանումը: Համալիրը տեղակայված է Տաջիկստանի Սանգլոկ լեռան վրա, ծովի մակերևույթից 2200 մ բարձրության վրա:

Հիշեցնենք նաև, որ մայիսի 9-ի գիշերը սպասվում է չինական «Չանչժեն-5Վ» հրթիռ-կրիչի անկումը Երկրի վրա: Ռոսկոսմոսի կանխատեսմամբ` նրա կտորներն ընկնելու են Խաղաղ օվկիանոսում, իսկ ԱՄՆ-ի ԶՈՒ տիեզերական հրամանատարության համոզմամբ` Թուրքմենստանի տարածքում:

Նմանատիպ նյութեր

Post
It Brend

«Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալը նսեմացնում և վարկաբեկում է համամարդկային արժեքները, Հայ Առաքելական եկեղեցին. ՀՌՀ

Post
It Brend

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել դասակարգվում են G1-ից մինչև G5

Post
It Brend

Արևմուտքը դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը

Post
It Brend

Հետազոտությունները կրկին հերքել են 5G-ի վտանգավորությունը

Post
It Brend

AstraZeneca պատվաստանյութի անունը փոխել են` բացասական ընկալումներից խուսափելու համար

Post
It Brend

Գիտաշխատողների նվազագույն վարձատրության չափը կբարձրանա. ի՞նչ է որոշել Կառավարությունը