Գիտաշխատողների նվազագույն վարձատրության չափը կբարձրանա. ի՞նչ է որոշել Կառավարությունը

It Brend Հրապարակված է ՝ 2022-06-04 09:01:25 50
Current Post

Կառավարության մայիսի 13-ի նիստում ընդունված որոշմամբ նախատեսվում է, որ 2022թ.-ից սկսած մինչև 2025թ.-ը գիտաշխատողների նվազագույն վարձատրության չափն աստիճանաբար կբարձրանա:

Այսպես, եթե ներկայումս գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը 90,400 դրամ է, փոփոխությունից հետո վարձատրությունը 2025թ. կհասնի 276,000 դրամի։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը ներկայումս 141,400 դրամ է, իսկ 2025 թ. կկազմի 477,200 դրամ։

Ի՞նչ է որոշվել

Որոշման համաձայն` պետբյուջեից ֆինանսավորվող գիտական կազմակերպություններում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման գծով պետական ծրագրերում ներգրավված գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի նվազագույն չափի հաշվարկի համար բազային աշխատավարձը 2022թ. հունվարի 1-ից սահմանվում է 66 140 դրամ:

Նշվում է, որ յուրաքանչյուր տարակարգի պաշտոնային աշխատավարձի նվազագույն չափը, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատողների համար, հաշվարկվում է տվյալ տարվա համար սահմանված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով:

Աշխատաժամանակի ոչ լրիվ կամ կրճատ տևողությամբ աշխատողների համար որպես պաշտոնային աշխատավարձի նվազագույն չափի հաշվարկի գործակից է ընդունվում տվյալ տարվա համար սահմանված գործակցի նորմավորված արժեքը՝ ըստ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատաժամանակի:

Նմանատիպ նյութեր

Post
It Brend

«Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալը նսեմացնում և վարկաբեկում է համամարդկային արժեքները, Հայ Առաքելական եկեղեցին. ՀՌՀ

Post
It Brend

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել դասակարգվում են G1-ից մինչև G5

Post
It Brend

Արևմուտքը դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը

Post
It Brend

Հետազոտությունները կրկին հերքել են 5G-ի վտանգավորությունը

Post
It Brend

AstraZeneca պատվաստանյութի անունը փոխել են` բացասական ընկալումներից խուսափելու համար

Post
It Brend

Ռուս զինվորականները Երկրի ուղեծրում մեծ ակտիվություն են արձանագրել