Հետազոտությունները կրկին հերքել են 5G-ի վտանգավորությունը

It Brend Հրապարակված է ՝ 2022-06-04 09:04:00 56
Current Post

Աշխարհի մի շարք երկրներում բազմաթիվ մարդիկ վստահ են, որ 5G բջջային ցանցը վտանգավոր է, և նույնիսկ պատրաստ են կոտրել ցանցի աշտարակները։ Միևնույն ժամանակ նախկինում արված հետազոտություններն այդտեսակ ռադիոալիքների վնասակարության էական նշաններ չեն հայտնաբերել։ Այդ մասին են վկայում նաև ավստրալացի գիտնականների երկու հետազոտությունները, որոնց հեղինակներն ընդհանրացրել են առողջության վրա 5G ցանցի ազդեցության վերաբերյալ առկա տվյալները և իրապես ոչ մի վտանգ չեն հայտնաբերել։

Առաջին հոդվածը ներկայացնում է մետաանալիզ՝ իրականացված Ավստրալիայի ռադիացիոն և միջուկային անվտանգության գործակալության (ARPANSA) հետազոտողների կողմից՝ Քեն Կարիպիդիսի ղեկավարությամբ։ Նրանք հավաքել են և վիճակագրորեն ընդհանրացրել են վեց գիգահերցից բարձր հաճախականությամբ և ցածր հզորությամբ ռադիոալիքների՝ առողջության վրա ունեցած ազդեցության 107 փորձարկումների արդյունքները։ Դիտարկվել են նույնիսկ 300 գիգահերց հաճախականության հասնող ռադարների ազդեցության ուսումնասիրման 31 աշխատանքներ։ Հեղինակները նշել են, որ ուսումնասիրություններն ապացույցներ չեն հայտնաբերել այն մասին, թե 5G-ն կարող է վնասակար լինել մարդու առողջության համար։

Երկրորդ հետազոտությունը Կարիպիդիսը հրապարակել է Սիդնեյի Սուինբեռնի տեխնոլոգիական համալսարանի իր գործընկերների հետ համատեղ։ Այդ մետաանալիզը կենտրոնացած է կենդանի օրգանիզմների վրա միլիմետրային ռադիոալիքների ազդեցության ուսումնասիրման նախորդ 107 փորձարկումների վրա։ Նա ցույց է տվել, որ բջջային կապի ցանցերում կիրառվող հզորությունն առողջության վրա նշանակալից ազդեցություն չի ունենում։ Որոշ էֆեկտներ, որոնց մասին գրում են այս կամ այն փորձարկումների հեղինակները, կրկնակի վերարտադրել չի հաջողվել։

Միևնույն ժամանակ գիտնականները նշել են, որ դիտարկվող փորձարկումների որակը հաճախ ավելի լավը հանդիսանալու հնարավորություն ունի։ Եթե մուտագեն, ցիտոտոքսիկ և ռադիոալիքների վնասակար այլ էֆեկտներ չեն հայտնաբերվել, ապա նրանց կողմից առաջացող այրման հստակ ազդեցությունը դեռ բացառել չի կարելի․ այդ հարցը պահանջում է լրացուցիչ հետազոտություններ։

Նմանատիպ նյութեր

Post
It Brend

«Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալը նսեմացնում և վարկաբեկում է համամարդկային արժեքները, Հայ Առաքելական եկեղեցին. ՀՌՀ

Post
It Brend

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել դասակարգվում են G1-ից մինչև G5

Post
It Brend

Արևմուտքը դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը

Post
It Brend

AstraZeneca պատվաստանյութի անունը փոխել են` բացասական ընկալումներից խուսափելու համար

Post
It Brend

Ռուս զինվորականները Երկրի ուղեծրում մեծ ակտիվություն են արձանագրել

Post
It Brend

Գիտաշխատողների նվազագույն վարձատրության չափը կբարձրանա. ի՞նչ է որոշել Կառավարությունը