Չինաստանի պատմական ձեռքբերումը. «Տյանվեն-1»-ը Մարսի վրա կյանքի նշաններ կորոնի

It start up Հրապարակված է ՝ 2022-06-04 09:00:24 73
Current Post

«Տյանվեն-1» տիեզերական սարքավորումը «Չժուժուն» մարսագնացով կատարել է իր առաջ դրված հանձնարարությունը. մայիսի 15-ին «Տյանվեն-1»-ը Մարսի հետազոտության չինական առաջին առաքելության շրջանակներում բարեհաջող վայրէջք կատարել նախապես ընտրված շրջանում` Մարս մոլորակի Ուտոպիա հարթավայրի հարավային հատվածում:

Մեկ ուղեծրային մոդուլից, վայրէջքային պատիճից և մարսագնացից բաղկացած «Տյանվեն-1«-ն արձակվել էր Հայնան կղզու Վենչան տիեզերակայանից` 2020թ. հուլիսի 23-ին: Սարքավորումը նախորդ շաբաթ օրն էր մուտք գործել «սպասման ուղեծիր», ապա անջատվել է ուղեծրային մոդուլից և մեկ ժամ անց մուտք գործել Մարսի մթնոլորտ: 20 րոպե անց բարեհաջող վայրէջք է կատարել Կարմիր մոլորակի մակերեսին:Առաքելությունը ներառում է նաև ելք և պտույտ Մարսի ուղեծրով, վայրէջք և տեղափոխում մոլորակի մակերեսով, որի հիմնական նպատակը մոլորակի վրա կյանքի հնարավոր նշաններ գտնելն է:

Չինաստանն, այսպիսով, Խորհրդային Միությունից և ԱՄՆ-ից հետո երրորդ պետությունն է, որը փափուկ վայրէջք է իրականացրել Մարսի մակերեսին:

Խորհրդային «Մարս-3»-ն այդ գործողությունն առաջին անգամ կատարել էր դեռ 1971թ. դեկտեմբերի 2-ին: Վայրէջքից հետո կայանը Երկիր էր հաղորդել 12 վայրկյանանոց վիդեոազդանշան: Ամերիկյան «Վիկինգ-1»-ը և «Վիկինգ-2»-ը Մարսի վրա առաջին վայրէջքը կատարել էին 1976թ. հուլիսին և օգոստոսին:

«Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը շնորհավորել է չինացի գործընկերներին` պատմական ձեռքբերման կապակցությամբ` նշելով, որ ողջունում են տիեզերական առաջատար գերտերությունների կողմից Արևային համակարգի մոլորակների հետազոտությունների վերականգնումը:

Նմանատիպ նյութեր

Post
It start up

Հովիկը մանկուց կորցրել էր հորը, ծառայության 8-րդ ամսում կորցրեց նաև մորը. նա այն երկկողմանի ծնողազուրկ տղան էր, ով

Post
It start up

Չինաստանում առաջին անգամ մարդու մոտ H10N3 թռչնագրիպ է հայտնաբերվել

Post
It start up

Գիտնականները 3D տպիչով մարդու լյարդի նմուշ են ստեղծել` ռեկորդային չափերով

Post
It start up

Չինաստանը մտադիր է հարվածել Երկրի ուղղությամբ շարժվող աստերոիդին

Post
It start up

Սարդի մահացու թույնից ինֆարկտի դեղամիջոց են ստեղծել