Գիտնականները 3D տպիչով մարդու լյարդի նմուշ են ստեղծել` ռեկորդային չափերով

It start up Հրապարակված է ՝ 2022-06-04 08:58:39 60
Current Post

Wake Forest համալսարանի ռեգեներատիվ բժշկության ինստիտուտի գիտնականների երկու խմբերը հաղթել են NASA Vascular Tissue Challenge մրցույթում` 3D տպիչով կարողանալով ստանալ մարդու լյարդի հյուսվածքների նմուշներ: Առաջին և երկրորդ հորիզոնականներն զբաղեցնելու համար գիտնականները NASA-ի կողմից պարգևատրվել են համապատասխանաբար 300 հազար և 100 հազար դոլարով:

Ինչպես հաղորդվում է, 3D տպիչի միջոցով մարդկային հյուսվածքների ստեղծման հիմնական բարդությունը արյունատար և այլ անոթների բարդ ցանցի վերստեղծման մեջ է: Այդ անոթները բջիջներն ապահովում են թթվածնով և սննդարար նյութերով, ինչպես նաև մետաբոլիզմի արտադրանքն են հեռացնում հյուսվածքից: Այդ խնդրի լուծման նպատակով գիտնականներն օգտագործել են բարդ ցանցով գելային կմախք, որի վրա էլ «տեղադրել են» լյարդի բջիջները:

Լյարդի տպագրված նմուշները ռեկորդային չափեր ունեն` յուրաքանչյուրը` մեկ սանտիմետր: Մինչ այդ գիտնականները ստեղծել էին միայն մի քանի միլիմետրանոց դետալներ: Նմուշները կարողացել են 30 օր «ապրել» և բնականոն գործել լաբորատոր պայմաններում: Ներկայումս NASA-ն պատրաստվում է դրանք ուղարկել Միջազգային տիեզերակայան, որպեսզի ստուգեն ռադիացիայի և տիեզերական այլ պայմանների նկատմամբ դիմացկունությունը:

NASA Vascular Tissue Challenge մրցույթն ուղղված է մարդու հյուսվածքների ինժեներիայի ոլորտում նորարարության խթանմանը: Համարվում է, որ այդ հյուսվածքներն օգտագործվելու են ապագա տիեզերական թռիչքների համար:

Նմանատիպ նյութեր

Post
It start up

Հովիկը մանկուց կորցրել էր հորը, ծառայության 8-րդ ամսում կորցրեց նաև մորը. նա այն երկկողմանի ծնողազուրկ տղան էր, ով

Post
It start up

Չինաստանի պատմական ձեռքբերումը. «Տյանվեն-1»-ը Մարսի վրա կյանքի նշաններ կորոնի

Post
It start up

Չինաստանում առաջին անգամ մարդու մոտ H10N3 թռչնագրիպ է հայտնաբերվել

Post
It start up

Չինաստանը մտադիր է հարվածել Երկրի ուղղությամբ շարժվող աստերոիդին

Post
It start up

Սարդի մահացու թույնից ինֆարկտի դեղամիջոց են ստեղծել