Սարդի մահացու թույնից ինֆարկտի դեղամիջոց են ստեղծել

It start up Հրապարակված է ՝ 2022-06-04 08:55:26 60
Current Post

Ավստրալացի գիտնականները դեղամիջոց են ստեղծել, որը կարող է սրտամկանի ինֆարկտ (միոկարդիտի ինֆարկտ, «սրտի կաթված») տարած բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկել: Հատկանշական է համարվում, որ այն ստեղծվել է աշխարհի ամենաթունավոր սարդի (Agelenidae) թույնի մեջ պարունակվող նյութի հիման վրա:

Սրտի նոպայից հետո արյան հոսքը դեպի սիրտը նվազում է, ինչը հանգեցնում է սրտամկանում թթվածնի անբավարարությանը: Սա իր հերթին հանգեցնում է նրան, որ բջջային միջակայքը դառնում է թթու, և մոլեկուլային մակարդակում օրգանիզմը մահվան ազդանշան է հաղորդում սրտի բջիջներին:

Չնայած տասնամյակներ տևած հետազոտություններին, մինչ օրս ոչ ոքի չի հաջողվել դեղամիջոց ստեղծել, որը կկանգնեցնի այդ «մահվան ազդանշանը»: Ներկայումս կլինիկական պրակտիկայում չկա նաև դեղամիջոց, որը կկանխի ինֆարկտի և սրտի նոպայի հետևանքները:

Քվինսլենդի համալսարանի և Նոր Հարավային Ուելսի համալսարանի` Վիկտոր Չանի անվան կարդիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի հետազոտողները հայտնաբերել են, որ Ֆրեյզեր կղզում բնակվող սարդի թույնի Hi1a սպիտակուցն արգելափակում է թթվի նկատմամբ զգայուն իոնային ալիքները` թույլ չտալով նրանցով «մահվան ազդանշանի» անցումը: Արդյունքում բջիջների ոչնչացումը հապաղում է, իսկ ինֆարկտ տարած պացիենտների ողջ մնալու հավանականությունը` մեծանում:

Բացի այդ, հեղինակների կարծիքով, Hi1a սպիտակուցի հիման վրա ստեղծված դեղամիջոցը կարող է էականորեն երկարացնել դոնորային սրտերի կյանքը: Դա ոչ միայն կօգնի հազարավոր մարդկանց, ովքեր ամբողջ աշխարհում ամեն տարի ինֆարկտ են տանում, այլև հույս կտա փոխպատվաստմանը սպասողներին:

Գիտնականները ներկայումս Hi1a սպիտակուցը փորձարկել են մարդու սրտի բջիջների վրա, իսկ ապագայում նախատեսում են լիարժեք կլինիկական փորձարկում իրականացնել: Հեղինակները հուսով են, որ իրենց ստեղծած դեղամիջոցը արդյունավետ կօգտագործվի շտապօգնության բժիշկների կողմից, այդ թվում` հեռավոր բնակավայրերի բնակիչների կյանքը փրկելով:

Նմանատիպ նյութեր

Post
It start up

Հովիկը մանկուց կորցրել էր հորը, ծառայության 8-րդ ամսում կորցրեց նաև մորը. նա այն երկկողմանի ծնողազուրկ տղան էր, ով

Post
It start up

Չինաստանի պատմական ձեռքբերումը. «Տյանվեն-1»-ը Մարսի վրա կյանքի նշաններ կորոնի

Post
It start up

Չինաստանում առաջին անգամ մարդու մոտ H10N3 թռչնագրիպ է հայտնաբերվել

Post
It start up

Գիտնականները 3D տպիչով մարդու լյարդի նմուշ են ստեղծել` ռեկորդային չափերով

Post
It start up

Չինաստանը մտադիր է հարվածել Երկրի ուղղությամբ շարժվող աստերոիդին