Չինաստանը մտադիր է հարվածել Երկրի ուղղությամբ շարժվող աստերոիդին

It start up Հրապարակված է ՝ 2022-06-04 08:56:53 153
Current Post

Չինաստանի Տիեզերագիտության ազգային կենտրոնի փորձագետները նախագիծ են հրապարակել, ըստ որի` հրթիռային համալիր է արձակվելու տիեզերք, որը պետք է Երկրից հեռու մղի Բեննու աստերոիդը: Այն ունի 492 մետր լայնություն և դասակարգված է որպես հնարավոր վտանգավոր: Գիտնականները կանխատեսել են, որ Երկրի հետ նրա բախման հավանականությունը 1-ը 2700-ի է:

Չինական մոդելավորումը ենթադրում է, որ 23 միավոր «Long March 5», յուրաքանչյուրը շուրջ 900 տոննա կշռող հրթիռների համաժամանակյա հարվածը կարող է Բեննուին շեղել 9 հազար կմ-ով: Դա Երկրի շառավղից 1,4 անգամ ավելին է և պետք է ապահովի մեր մոլորակի անվտանգությունը:Նշվում է, որ Բեննու աստերոիդին հարվածելու համար մեծ քանակությամբ կինետիկ էներգիա է անհրաժեշտ: Թեև միջուկային պայթյունի կիրառումը կարող է նախընտրելի լինել, սակայն այդ դեպքում ռիսկ կա, որ թիրախը կբաժանվի տարբեր մասերի, որոնք նույնպես կարող են հարվածել Երկրին:

Չինաստանի Տիեզերագիտական ազգային կենտրոնի ինժեներ Մինգտաո Լիի խոսքով` Երկիրը տասնյակ տարիներ հնարավոր կլինի առանց միջուկային մեթոդների պաշտպանել խոշոր աստերոիդներից: Գիտնականները նշում են, որ Long March 5 հրթիռը նվազագույն արդիականացում է պահանջում (oրինակ` խուսավարող շարժիչներով համալրում):

Նմանատիպ նյութեր

Post
It start up

Հովիկը մանկուց կորցրել էր հորը, ծառայության 8-րդ ամսում կորցրեց նաև մորը. նա այն երկկողմանի ծնողազուրկ տղան էր, ով

Post
It start up

Չինաստանի պատմական ձեռքբերումը. «Տյանվեն-1»-ը Մարսի վրա կյանքի նշաններ կորոնի

Post
It start up

Չինաստանում առաջին անգամ մարդու մոտ H10N3 թռչնագրիպ է հայտնաբերվել

Post
It start up

Գիտնականները 3D տպիչով մարդու լյարդի նմուշ են ստեղծել` ռեկորդային չափերով

Post
It start up

Սարդի մահացու թույնից ինֆարկտի դեղամիջոց են ստեղծել