Չինաստանում առաջին անգամ մարդու մոտ H10N3 թռչնագրիպ է հայտնաբերվել

It start up Հրապարակված է ՝ 2022-06-04 08:59:28 80
Current Post

Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգում աշխարհում առաջին անգամ մարդու` H10N3 թռչնի գրիպով վարակման դեպք է գրանցվել: Հաղորդվում է, որ Չժենցզյանի 41-ամյա բնակիչն ապրիլի վերջին ջերմություն է ունեցել, մի քանի օր անց դիմել է բժշկի: Վիճակի վատթարացման պատճառով նրան հոսպիտալացրել են: Ներկայումս առողջական վիճակը կարգավորվում է և գործնականում համապատասխանում է դուրսգրման ցուցումներին:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մայիսի 28-ին, անհրաժեշտ նյութերը ստանալուց հետո, հետազոտել է դրանք և պարզել, որ տղամարդը վարակվել է H10N3 վիրուսով: Նրա հետ շփում ունեցած բոլոր անձինք ներկայումս բժիշկների հսկողության ներքո են: Նրանց շրջանում վարակվածության դեպքեր դեռ չեն բացահայտվել:

Հաղորդվում է, որ H10N3-ը ծագել է թռչուններից: Գենոմի հետազոտությունը ցույց է տվել, որ վիրուսը յուրահատուկ ընդունակությամբ կարող է փոխանցվել մարդուն: Մինչ այդ` աշխարհում մարդկանց մոտ H10N3 վիրուսով վարակման դեպքեր չէին գրանցվել: Այն փոխանցվել է թռչունների միջև և ունեցել է ցածր պաթոգենություն:

Նմանատիպ նյութեր

Post
It start up

Հովիկը մանկուց կորցրել էր հորը, ծառայության 8-րդ ամսում կորցրեց նաև մորը. նա այն երկկողմանի ծնողազուրկ տղան էր, ով

Post
It start up

Չինաստանի պատմական ձեռքբերումը. «Տյանվեն-1»-ը Մարսի վրա կյանքի նշաններ կորոնի

Post
It start up

Գիտնականները 3D տպիչով մարդու լյարդի նմուշ են ստեղծել` ռեկորդային չափերով

Post
It start up

Չինաստանը մտադիր է հարվածել Երկրի ուղղությամբ շարժվող աստերոիդին

Post
It start up

Սարդի մահացու թույնից ինֆարկտի դեղամիջոց են ստեղծել