Բաքվում 125 հայ գերի է պահվում. Սիրանուշ Սահակյան

It միջոցառում Հրապարակված է ՝ 2022-06-04 08:39:45 562
Current Post

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի պաշտպանի խոսքով՝ Բաքվի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում 45 հայ գերի է պահվում: Այսինքն, ինչպես նշում է Սիրանուշ Սահակյանը, Բաքուն ընդունում է 45 հայերի գերեվարման փաստը:

Իրավապաշտպանի խոսքով՝ բացի պաշտոնական տվյալներից, կան ավելի մեծ թվով զինվորների գերեվարման վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկություններ՝ հիմնված առկա փաստերի վրա:

Բացի 45 գերիներից, ինչպես նշում է, առկա տվյալները վկայում են, որ Ադրբեջանում ևս 80 հայ գերիներ են պահվում: Սա, Սահակյանի խոսքով, հստակ թիվ է, քանի որ անհերքելի ապացույցներ կան նրանց գերեվարման վերաբերյալ՝ լուսանկարներ, տեսանյութեր, ականատեսներ, ովքեր գերիներին անձամբ են տեսել:

Սահակյանը շեշտում է, որ ադրբեջանական կողմը հայ գերիներին վերագրում է տարբեր հանցագործություններ՝ փորձելով նրանց վերադարձի գործընթացը ձգձգել:

Նմանատիպ նյութեր

Post
It միջոցառում

Ֆիզիկոսները պարզել են, թե ինչպես է պետք ձեռքերը ճիշտ լվանալ

Post
It միջոցառում

Գիտնականները բացահայտել են արտաքինի և եկամտի չափի միջև կապը

Post
It միջոցառում

Ծիր Կաթինի պարուրային բազուկներից մեկում առեղծվածային խզվածք են հայտնաբերել

Post
It միջոցառում

ԱՄՆ հետախուզությունն ավարտել է Covid-19-ի ծագման հետաքննությունը

Post
It միջոցառում

Տիեզերական պատահար. անհայտ մարմինը հարվածել է Յուպիտեր մոլորակին