Ֆիզիկոսները պարզել են, թե ինչպես է պետք ձեռքերը ճիշտ լվանալ

It միջոցառում Հրապարակված է ՝ 2022-06-04 08:53:51 79
Current Post

Անկասկած` որ հիգիենայի կանոններին հետևելը, հատկապես` ձեռքերի լվացումը, օգնում է վարակների տարածումը վերահսկելու հարցում և նվազեցնում է վարակվելու ռիսկերը: Ընդ որում` ջրի տակ սովորական լվացվելը բավական չէ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկագրի համաձայն` լավագույն արդյունքի համար անհրաժեշտ է մանրազննություն, ժամանակ ու շարժում: Սակայն ձեռքի լվացման հետ կապված ֆիզիկական գործողությունները մինչ օրս չի ուսումնասիրվել հեղուկի մեխանիկայի համատեքստում:

Hammond Consulting Limited-ի գիտնականները մոդել են պատրաստել, որը ցույց է տվել խնամքի այդ գործընթացի առանցքային մեխանիզմը: Որոշվել է այն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է արդյունավետ մաքրման համար, այդ թվում` վիրուսներից ու բակտերիաներից:

Մաթեմատիկական մոդելը կառուցված է երկու հաշվարկների վրա. ձեռքերը ներկայացված են որպես երկու անհարթ մակերեսներ, որոնք շարժվում են մեկը մյուսին հպվելով, բայց առանձնացած են հեղուկ ծածկույթով: Մասնիկները մնում են այսպես կոչված փոսիկներում, և դրանցից ձերբազատվելու համար ջրի հոսքի էներգիան պետք է մեծ լինի: Դա կախված է ձեռքերի շարժման արագությունից. առավել ուժեղ հոսքը հեշտությամբ է լվանում մասնիկները:

Ձեռքերը թույլ շարժելու դեպքում հեղուկի կողմից առաջացող ուժը բավարար չէ, որպեսզի հաղթահարի մասնիկները պահող ուժին: Գիտնականները նշել են, որ գնահատելով հոսքի ուժը` կարելի է հասկանալ, թե ինչպես են շարժվում մասնիկները, և պարզել` դրանք հեռացվո՞ւմ են, թե՞ ոչ: Ձեռքերի միջև առավել նեղ հատվածները, անհարթությունը, մակերեսների հարաբերական արագ շարժումը կամ մածուցիկ հեղուկը նպաստում են մասնիկների հեռացմանը:

Սակայն նույնիսկ ակտիվ շարժումների ու ձեռքերի շփման պարագայում ամեն ինչ արագ չի ստացվի: Նոր հաշվարկները համաձայնեցված են ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տեղեկագրերով, ըստ որոնց` ձեռքերը պետք է լվանալ առնվազն 20 վայրկյան, որպեսզի հնարավոր վիրուսներն ու բակտերիաները ոչնչանան:

Մոդելավորումը հաշվի չի առնում քիմիական կամ կենսաբանական գործընթացները, որոնք կապված են օճառի կիրառման հետ: Այդուհանդերձ, ձեռքերից մասնիկների ֆիզիկական լվացմանն օգնող մեխանիզմների հստակեցումը կարող է նպաստել հիգիենայի միջոցների արդյունավետության և անվտանգության բարձրացմանը:

Նմանատիպ նյութեր

Post
It միջոցառում

Գիտնականները բացահայտել են արտաքինի և եկամտի չափի միջև կապը

Post
It միջոցառում

Ծիր Կաթինի պարուրային բազուկներից մեկում առեղծվածային խզվածք են հայտնաբերել

Post
It միջոցառում

ԱՄՆ հետախուզությունն ավարտել է Covid-19-ի ծագման հետաքննությունը

Post
It միջոցառում

Տիեզերական պատահար. անհայտ մարմինը հարվածել է Յուպիտեր մոլորակին