Գիտնականները բացահայտել են արտաքինի և եկամտի չափի միջև կապը

It միջոցառում Հրապարակված է ՝ 2022-06-04 08:53:13 64
Current Post

Այովայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են 18-65 տարեկան 2383 մարդու տվյալները և արտաքինի ու եկամտի չափի միջև էական կապ են հայտնաբերել: Դրանք կարող են խոսել աշխատաշուկայի գործատուների մոտ կանխակալության առկայության մասին:

Սա մասնագիտական հաջողության վրա արտաքին տեսքի ազդեցության առաջին հետազոտությունը չէ, սակայն նախորդ աշխատանքները հիմնվել են հարցումների արդյունքում ստացված սուբյեկտիվ գնահատականների վրա: Այժմ գիտնականներն օգտագործել են առավելագույնս օբյեկտիվ հարթություն. հատուկ ուսուցված նեյրոցանցը մարմնի 3D սկանավորման միջոցով գնահատել է մարդկանց հասակն ու մարմնի կազմվածքը:

Արդյունքները ցույց են տվել, որ տղամարդու հասակը վիճակագրորեն էական ազդեցություն է ունենում եկամտի վրա. յուրաքանչյուր սանտիմետրը տարեկան շուրջ 998 դոլար է ավելացնում, ընդ որում` դա օրինաչափություն է միջին խավի և հարուստների համար, և ոչ` աղքատների ու կարիքավորների: Ավելորդ քաշը ոչ մի կապ չի արտահայտել տղամարդու վարձատրության չափի հետ:Կանանց համար կարևոր հանգամանքը, ընդհակառակը, ինչպես պարզվել է, հենց ավելորդ քաշն է. այն եկամտի չափը նվազեցնում է 934 դոլարով: Հասակը և ազդրերի համապատասխանությունը կոնքերին կարևոր հանգամանք չեն համարվել, իսկ բարձրահասակ և ցարծահասակ կանայք գրեթե նույն կերպ կարող են հաջողություններ ունենալ աշխատանքում:

Գիտնականները ենթադրում են, որ դա կարող է մատնացույց անել գործատուների մոտ կանխակալությանը: Օրինակ, բարձրահասակ տղամարդիկ կարող են ավելի ազդեցիկ ու հեղինակավոր համարվել, ինչի հաշվին նրանց, հնարավոր է, հեշտությամբ առաջ մղեն: Սակայն չեն բացառվում նաև ներքին պատճառները. բարձրահասակ տղամարդիկ և բարեկազմ կանայք կարող են առավել նպատակասլաց ու ինքնավստահ լինել:

Նմանատիպ նյութեր

Post
It միջոցառում

Ֆիզիկոսները պարզել են, թե ինչպես է պետք ձեռքերը ճիշտ լվանալ

Post
It միջոցառում

Ծիր Կաթինի պարուրային բազուկներից մեկում առեղծվածային խզվածք են հայտնաբերել

Post
It միջոցառում

ԱՄՆ հետախուզությունն ավարտել է Covid-19-ի ծագման հետաքննությունը

Post
It միջոցառում

Տիեզերական պատահար. անհայտ մարմինը հարվածել է Յուպիտեր մոլորակին