Տիեզերական պատահար. անհայտ մարմինը հարվածել է Յուպիտեր մոլորակին

It միջոցառում Հրապարակված է ՝ 2022-06-04 08:48:45 50
Current Post

Այդ բախմանն ականատես են եղել բազմաթիվ պրոֆեսիոնալ աստղագետներ ու սիրողական ուսումնասիրողներ աշխարհի տարբեր երկրներից: Որոշ գիտնականների նույնիսկ հաջողվել է լուսա և տեսանկարահանել տեղի ունեցածը, որի հետևանքով հսկա մոլորակի մակերեսին հզոր բռնկում է նկատվել:


Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին: Այդ օրը շատերն են դիտարկելիս եղել Յուպիտերը, քանի որ մոլորակի մակերեսով անցնելիս է եղել նրա արբանյակ Իոյի ստվերը: Դիտարկումն անսպասելիորեն ընդհատել է վառ բռնկումը, որն արձանագրել են մի քանի աստղալուսանկարիչներ:

Արտառոց երևույթը նկարահանել է նաև գերմանացի աստղագետ Հարալդ Պալեսկեն: Նրա խոսքով՝ Իոյի ստվերը դիտարկելիս և տեսանկարահանելիս տեղի է ունեցել արտասովոր ինչ-որ բան: Նա նկատել է լույսի վառ փայլատակում, ինչը, աստղագետի կարծիքով, կարող էր առաջանալ միայն հզոր հարվածից:

Ավելի ուշ իրադարձությունը հաստատել են եվրոպացի այլ աստղագետներ, որոնք նույնպես նկարահանել են պատահարը:

Համարվում է, որ դեռևս վաղ է խոսել այն մասին, թե հատկապես ինչ է հարվածել Յուպիտերին: Նախնական վարկածի համաձայն՝ այն կարող է լինել մինչև 100 մետրանոց աստերոիդ:

Աստերոիդների բախումը մեր համակարգի ամենամեծ մոլորակի հետ բավականին հաճախ տեղի ունեցող երևույթ է: Հետազոտողները հույս ունեն լուսանկարների ու տեսանյութերի օգնությամբ նույնականացնել անհայտ մարմինը:

Ներկայումս, ինչպես նշվում է, դիտարկողներն իրենց աստղադիտակներն ուղղել են դեպի Յուպիտերը՝ ակնկալելով հայտնաբերել մուգ նշանը կամ «ժամանակավոր վերքը», որը կարող էր առաջանալ հարվածի հետևանքով:


Նմանատիպ նյութեր

Post
It միջոցառում

Ֆիզիկոսները պարզել են, թե ինչպես է պետք ձեռքերը ճիշտ լվանալ

Post
It միջոցառում

Գիտնականները բացահայտել են արտաքինի և եկամտի չափի միջև կապը

Post
It միջոցառում

Ծիր Կաթինի պարուրային բազուկներից մեկում առեղծվածային խզվածք են հայտնաբերել

Post
It միջոցառում

ԱՄՆ հետախուզությունն ավարտել է Covid-19-ի ծագման հետաքննությունը