ԱՄՆ հետախուզությունն ավարտել է Covid-19-ի ծագման հետաքննությունը

It միջոցառում Հրապարակված է ՝ 2022-06-04 08:49:29 70
Current Post

Միացյալ Նահանգների հետախուզական հանրությունը (կառավարական 17 առանձին հաստատություններ, այդ թվում` ԿՀՎ-ն, Պետդեպարտամենտը, ՀԴԲ-ն և Պենտագոնը) Ջո Բայդենին վերջինի կողմից պահանջված զեկույցն են ներկայացրել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ: 90-օրյա հետաքննության արդյունքներն այս անգամ էլ միանշանակ չեն. պարզվել է, որ SARS-CoV-2-ի բնական, կենդանական ծագման կամ չինական լաբորատորիայից դրա արտահոսքի վերաբերյալ տեղեկատվությունն անբավարար է:

Հասարակությունն ակնկալել է, որ անկախ հանձնաժողովը կհրապարակի մանրամասն հաշվետվություն, քանի որ նրա դրույթները որոշակի հստակություն են պահանջում: Սակայն այդպես չի եղել: Այսպես, հայտնի է, որ խորհրդակցական մարմնի ներկայացուցիչները տարակարծիք են եղել, քանի որ երկու հիպոթեզերն էլ` բնության մեջ վարակված կենդանու հետ շփումը և լաբորատոր ծագումը, ունեցել են կողմնակիցներ:

Այդուհանդերձ, ԱՄՆ-ում համաձայնել են, որ չինական իշխանություններն ավելի վաղ, մինչև 2019թ. դեկտեմբերի վերջը, վիրուսի մասին տեղյակ չեն եղել: SARS-CoV-2-ը, հավանաբար, ծագել է 2019-ի նոյեմբերից ոչ ուշ և չի ստեղծվել որպես կենսաբանական զենք: Զեկույցում նշվում է, որ գերատեսչությունների մեծ մասը վստահության ցածր մակարդակով ենթադրում են, որ կորոնավիրուսը գենային ինժեներիայի միջոցով չի ստեղծվել:

Բայդենը Պեկինին կոչ է արել թույլատրել անկախ աուդիտ իրականացնել Յուհանի լաբորատորիայում, որն աշխատում է կորոնավիրուսների հետ: Սակայն չինական պաշտոնական շրջանակները մերժել են նրան: Ամերիկյան հետախուզությունում շեշտել են, որ Covid-19-ի ծագման վերաբերյալ վերջնական գնահատական տալու համար անհրաժեշտ Չինաստանի համագործակցությունը: Սակայն Պեկինը շարունակում է խոչընդոտել համաշխարհային հետաքննությանը` դիմադրելով տեղեկատվության փոխանակմանը և մեղադրելով ԱՄՆ-ին ու այլ երկրների:

Եզրակացությունը հետևյալն է. չկա միասնական վարկած, որի վրա հնարավոր կլիներ կենտրոնանալ: Եվ փաստ չէ, թե այն երբևէ ի հայտ կգա: Գիտնականների կարծիքով` մարդկանց կամ կենդանիների շրջանում SARS-CoV-2-ով վարակվածության նախնական դեպքերի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների բացակայության պայմաններում բարդ կլինի վստահաբար պնդել վարկածներից որևէ մեկի օգտին: Սակայն Վաշինգտոնը, կարծես, վճռական է տրամադրված. Բայդենի խոսքով` «աշխարհը պատասխան է պահանջում, և ես չեմ հանգստանա, մինչև չստանամ դրանք»:

Նմանատիպ նյութեր

Post
It միջոցառում

Ֆիզիկոսները պարզել են, թե ինչպես է պետք ձեռքերը ճիշտ լվանալ

Post
It միջոցառում

Գիտնականները բացահայտել են արտաքինի և եկամտի չափի միջև կապը

Post
It միջոցառում

Ծիր Կաթինի պարուրային բազուկներից մեկում առեղծվածային խզվածք են հայտնաբերել

Post
It միջոցառում

Տիեզերական պատահար. անհայտ մարմինը հարվածել է Յուպիտեր մոլորակին