Երևանն ընդգրկվել է National Geographic-ի առաջարկած 2020թ. զբոսաշրջային լավագույն ուղղությունների 10-յակում

It միջոցառում Հրապարակված է ՝ 2022-06-04 09:25:38 404
Current Post

Ճամփորդական հանրահայտ National Geographic Traveler պարբերականը Երևանն ընդգրկել է 2020թ. ամենաթեժ ուղղությունների The Cool List ցանկի լավագույն տասնյակում: 20 ուղղությունների շարքում Հայաստանի մայրաքաղաքը հայտնվել է 10-րդ հորիզոնականում:

Հրատարակությունը Երևանն անվանել է աշխարհի հնագույն ժամանակներից բնակեցված քաղաքներից մեկը՝ խորհուրդ տալով դիտարկել այս ուղղությունը որպես զբոսաշրջության լավագույն ուղղություններից մեկը: Զբոսաշրջիկների համար մեր երկիրը գրավիչ է համարվել ոչ միայն հարուստ անցյալի, այլև հայկական առանձնահատուկ խոհանոցի ու գինեգործական հնագույն ավանդույթների համար:

Հրապարակման ընթերցողներին հաղորդվում է, որ արդեն հնարավոր է Երևան հասնել մատչելի գներով, ընդ որում՝ աշխարհի տարբեր կետերից, քանի որ գործում են բյուջետային ավիափոխադրողներ: Նշվում է, որ դեպի Հայաստանի մայրաքաղաք թռիչքներ են սկսում իրականացնել եվրոպական խոշոր լոուքոստերներ Ryanair-ն ու Wizz Air-ը:

Պարբերականը հիշեցրել է նաև, որ հայտնի զբոսաշրջային ընկերություններ Black Tomato-ն և G Adventures-ը շրջայցեր են առաջարկում դեպի Երևան: Այստեղ ընդգծվել է Հայաստանի՝ Մետաքսի ճանապարհի մաս լինելու հանգամանքը:

Լավագույն ուղղությունների ցանկը, ըստ National Geographic-ի, գլխավորում է Նամիբիան: Առաջին տասնյակում են նաև Կալիֆորնիան, Լիբանանը, Կումբրիան, Սլովենիան, Ուելսը, Պանաման, Բրիսբենը և Սոլթ Լեյք Սիթին:Ճամփորդական հանրահայտ National Geographic Traveler պարբերականը Երևանն ընդգրկել է 2020թ. ամենաթեժ ուղղությունների The Cool List ցանկի լավագույն տասնյակում: 20 ուղղությունների շարքում Հայաստանի մայրաքաղաքը հայտնվել է 10-րդ հորիզոնականում:

Հրատարակությունը Երևանն անվանել է աշխարհի հնագույն ժամանակներից բնակեցված քաղաքներից մեկը՝ խորհուրդ տալով դիտարկել այս ուղղությունը որպես զբոսաշրջության լավագույն ուղղություններից մեկը: Զբոսաշրջիկների համար մեր երկիրը գրավիչ է համարվել ոչ միայն հարուստ անցյալի, այլև հայկական առանձնահատուկ խոհանոցի ու գինեգործական հնագույն ավանդույթների համար:

Հրապարակման ընթերցողներին հաղորդվում է, որ արդեն հնարավոր է Երևան հասնել մատչելի գներով, ընդ որում՝ աշխարհի տարբեր կետերից, քանի որ գործում են բյուջետային ավիափոխադրողներ: Նշվում է, որ դեպի Հայաստանի մայրաքաղաք թռիչքներ են սկսում իրականացնել եվրոպական խոշոր լոուքոստերներ Ryanair-ն ու Wizz Air-ը:

Պարբերականը հիշեցրել է նաև, որ հայտնի զբոսաշրջային ընկերություններ Black Tomato-ն և G Adventures-ը շրջայցեր են առաջարկում դեպի Երևան: Այստեղ ընդգծվել է Հայաստանի՝ Մետաքսի ճանապարհի մաս լինելու հանգամանքը:

Լավագույն ուղղությունների ցանկը, ըստ National Geographic-ի, գլխավորում է Նամիբիան: Առաջին տասնյակում են նաև Կալիֆորնիան, Լիբանանը, Կումբրիան, Սլովենիան, Ուելսը, Պանաման, Բրիսբենը և Սոլթ Լեյք Սիթին:

Նմանատիպ նյութեր

Post
It միջոցառում

Ֆիզիկոսները պարզել են, թե ինչպես է պետք ձեռքերը ճիշտ լվանալ

Post
It միջոցառում

Գիտնականները բացահայտել են արտաքինի և եկամտի չափի միջև կապը

Post
It միջոցառում

Ծիր Կաթինի պարուրային բազուկներից մեկում առեղծվածային խզվածք են հայտնաբերել

Post
It միջոցառում

ԱՄՆ հետախուզությունն ավարտել է Covid-19-ի ծագման հետաքննությունը

Post
It միջոցառում

Տիեզերական պատահար. անհայտ մարմինը հարվածել է Յուպիտեր մոլորակին