ՀՀ ղեկավարներից ում կառավարման տարիներին է ԵՄ-ն Հայաստանին «լավ աչքով» նայել

It Աշխարհ Հրապարակված է ՝ 2022-06-09 06:51:02 581
Current Post Current Post Current Post Current Post

Հեղափոխությունից հետո իշխանության ներկայացուցիչները հաճախ են պարծենում, որ իրենց կառավարման ընթացքում Հայաստանը ԵՄ-ից աննախադեպ թվով դրամաշնորհներ է ստանում: Սակայն արդյո՞ք դա այդպես է և արդյո՞ք այդ դրամաշնորհները իսկապես աննախադեպ են: Փորձենք համեմատել ՀՀ տարբեր ղեկավարների կառավարման տարիներին ԵՄ-ի կողմից ՀՀ-ին ուղղված դրամաշնորհների թիվը:

Նշենք, որ մինչ հեղափոխությունը այդ դրամաշնորհները հիմնականում ուղղվում էին արդարադատության ոլորտին: Մնացած ոլորտների մասով տեղեկությունը մշտապես փակ է եղել: 1992 թվականից սկսած՝ Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 500 մլն եվրո:

2009-2011թթ. ԵՄ ֆինանսավորմամբ Արդարադատության նախարարությունն իրականացրել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության մատչելիությանը» ծրագիրը: Կառավարության այս ծրագրի հիմնական նպատակն իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը խթանելն էր։ Ընդհանուր բյուջեն կազմել է 18 միլիոն եվրո: 2009-ից սկսած՝ 36 ամիս տևողությամբ ՄԻՊ գրասենյակն իրականացրել է «ՄԻ արդյունավետ պաշտպանությունը ՄԻՊ հաստատության միջոցով` որպես Ազգային կանխարգելող մեխանիզմ» թեմայով ծրագիր, որի ընդհանուր արժեքը կազմել է 97 մլն 845 հազար եվրո: 2012-13թթ. ԵՄ 136,405, 233 եվրո ֆինանսավորմամբ ընտրությունների ընթացքում ՄԻՊ գրասենյակի կարողությունների զարգացման ծրագիր է իրականացրել, ստեղծվել են մարզային գրասենյակներ:


2014-2016թթ.-ի համար կազմվել է նույն ծրագրի 2-րդ փուլը: «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին-երկրորդ փուլ» ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել առավել անկախ, թափանցիկ, հաշվետու, հասանելի և արդյունավետ դատական համակարգի զարգացմանը՝ ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի համաձայն։ Ծրագրի ընդհանուր արժեքը հաշվարկված է 29 միլիոն եվրո:

2014-2016թթ. իրականացվում է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» խորագրով ծրագիր, որի նպատակն է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի շրջանակներում աջակցել Հայաստանի իշխանություններին արդարադատության համակարգի անկախությունը, պրոֆեսիոնալիզմը և հաշվետվողականությունն ամրապնդելու հարցում: Ծրագրի ընդհանուր արժեքը 1,669,211 եվրո է, որից 1,500,000 եվրո հատկացվել է ԵՄ-ի կողմից: Համաֆինանսավորող հանդիսանում է Եվրոպայի խորհուրդը:

Վերջերս հայտնի դարձավ, որ Եվրամիությունը Հայաստանին 2,6 միլիարդ եվրո է տրամադրում: Գումարի մի մասը տրվում է որպես վարկ, մյուս մասը՝ օգնություն։ Պատերազմից և արտահերթ ընտրություններից հետո եկող այս խոշոր ֆինանսավորումը տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձավ։ Իշխանությունն այստեղ տեսնում էր իրենց բերած դեմոկրատիայի լուման, ընդդիմությունը՝ ոչ ի նպաստ հայկական օրակարգի ներդրում։ Թե ԵՄ ֆինանսավորման քանի տոկոսն է վարկ, քանիսը՝ ներդրում, հստակ չէ։ Այնպես որ այս առումով դժվար է ասել, թե հեղափոխությունից հետո իրականում դրամաշնորհների տեսքով քանի միլիոն դոլար է ուղղվել Հայաստանին:

Նմանատիպ նյութեր

Post
It Աշխարհ

Երևանն ընդգրկվել է National Geographic-ի առաջարկած 2020թ. զբոսաշրջային լավագույն ուղղությունների 10-յակում

Post
It Աշխարհ

«Մակաբույծները»՝ լավագույն ֆիլմ, լավագույն օտարերկրյա ֆիլմ, լավագույն օրիգինալ սցենար: Ռեժիսորը՝ նույնպես լավագույն

Post
It Աշխարհ

Freedom House-ն Արցախում քաղաքական մրցակցության աճ ու քաղհասարակության ակտիվացում է գրանցել

Post
It Աշխարհ

Մոսկվայի օդանավակայանում բեռնակիրները 57 մլն ռուբլի արժեքով ոսկու ձուլակտորներ են գտել և հանձնել ոստիկաններին

Post
It Աշխարհ

Տան պայմաններում դիմակ պատրաստելու 5 եղանակ

Post
It Աշխարհ

Covid-19-ը ստեղծողին ձերբակալելու մասին տեղեկությունը կեղծ է