Freedom House-ն Արցախում քաղաքական մրցակցության աճ ու քաղհասարակության ակտիվացում է գրանցել

It Աշխարհ Հրապարակված է ՝ 2022-06-04 09:23:34 64
Current Post

Freedom House իրավապաշտպան կազմակերպության գնահատմամբ՝ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական ազատականացումը դրական ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի վրա: Այստեղ ավելացել է մրցակցությունը, ակտիվացել քաղհասարակությունը:

Կազմակերպության «Ազատությունն աշխարհում-2020» զեկույցում Հայաստանին վերաբերող հատվածում ներկայացված են բացառապես Լեռնային Ղարաբաղում արձանագրված դրական տեղաշարժերը։

Զեկույցի համաձայն՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ 2019թ. սեպտեմբերի ՏԻՄ ընտրություններից առաջ ԼՂ տարածքում արձանագրվել է մրցակցության և քաղհասարակության ակտիվության աճ, ինչպես նաև հարթակ է ստեղծվել 2020թ. նախագահական և խորհրդարանական ընտրություններում այլ փոփոխությունների համար։

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև «Ռուսաստանի զորքերի կողմից օկուպացված» տարածքներին, որտեղ արձանագրվել է լճացում և քաղաքական իրավունքների ու ազատությունների հետընթաց:

Կառույցի վարկանիշային աղյուսակում Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը դասվել են մասամբ ազատ երկրների շարքին։ Տարածաշրջանում չճանաչված պետությունների կողքին ԼՂ-ից բացի մասամբ ազատ է գնահատվել Աբխազիան։ Ադրբեջանը համարվել է անազատ, իսկ Վրաստանը՝ մասամբ ազատ: Ընդգծվում է, որ Ռուսաստանում, Բելառուսում, Ուզբեկստանում, Ղազախստանում իշխանությունը պահպանվում է ճնշումների գնով, իսկ Մոլդովայում բարեփոխումները մեկնարկել են, սակայն ավարտին չեն հասցվել։

Freedom House-ը Հայաստանից բացի դրական տեղաշարժեր է նկատել նաև Ուկրաինայում: Խոսվել է նաև Մոլդովայի և այս երեք պետություններում ձևավորված նոր իշխանությունների հակակոռուպցիոն ծրագրերի մասին: Հակառակ դրան՝ անդրադարձ է կատարվել Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվող ճնշումներին:

Զեկույցի համաձայն՝ ազատությունը նվազագույն մակարդակում է շարունակում գտնվել Սիրիայում, Էրիթրեայում, Հարավային Սուդանում, Թուրքմենստանում և Հյուսիսային Կորեայում։ 195 երկրների շարքում ազատության առումով ամենաբարձր գնահատականին են արժանացել Նորվեգիան, Շվեդիան և Ֆինլանդիան:

Նմանատիպ նյութեր

Post
It Աշխարհ

Երևանն ընդգրկվել է National Geographic-ի առաջարկած 2020թ. զբոսաշրջային լավագույն ուղղությունների 10-յակում

Post
It Աշխարհ

«Մակաբույծները»՝ լավագույն ֆիլմ, լավագույն օտարերկրյա ֆիլմ, լավագույն օրիգինալ սցենար: Ռեժիսորը՝ նույնպես լավագույն

Post
It Աշխարհ

Մոսկվայի օդանավակայանում բեռնակիրները 57 մլն ռուբլի արժեքով ոսկու ձուլակտորներ են գտել և հանձնել ոստիկաններին

Post
It Աշխարհ

Տան պայմաններում դիմակ պատրաստելու 5 եղանակ

Post
It Աշխարհ

Covid-19-ը ստեղծողին ձերբակալելու մասին տեղեկությունը կեղծ է