«Մակաբույծները»՝ լավագույն ֆիլմ, լավագույն օտարերկրյա ֆիլմ, լավագույն օրիգինալ սցենար: Ռեժիսորը՝ նույնպես լավագույն

It Աշխարհ Հրապարակված է ՝ 2022-06-04 09:25:02 70
Current Post

Փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը Լոս Անջելեսում, հանրահայտ Dolby Teatre-ում տեղի է ունեցել «Օսկարի» 92-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ ակադեմիկոսներն ընտրել են 2019թ. լավագույն ֆիլմերը:

Մենք ավելի վաղ հաղորդել էինք, ամերիկյան կինոակադեմիան շփոթմամբ հրապարակել էր հավանական հաղթողների անուններն՝ ըստ երկրպագուների կարծիքի: Շատ մեծ տարբերություն չի գրանցվել. ակնկալվում էր, որ Քվենտին Տարանտինոյի ֆիլմը մի քանի մրցանակ կստանա, և այդպես էլ եղավ: Բրեդ Պիտն առաջին մրցանակն ստացավ «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմում Քլիֆ Բուտի դերի համար: Գլխավոր մրցանակի համար պայքարում ֆավորիտներից էր համարվում «Ջոկերը», սակայն կինոկոմիկսը բավարարվեց երկու անվանակարգով:

Փոխարենը, կարևոր մրցանակների է արժանացել Հարավային Կորեայում նկարահանված «Մակաբույծները»: Պարգևատրվել է նաև ռեժիսորը:

Հաղթողների ամբողջական ցանկը

— Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դեր – Բրեդ Պիտ («Մի անգամ… Հոլիվուդում),

— Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ – «Խաղալիքների պատմություն – 4»,

— Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ – «Մազոտ սեր»,

— Լավագույն օրիգինալ սցենար – Պոն Չժուն Խո և Խան Ջին Վոն («Մակաբույծներ»),

— Լավագույն ադապտացված սցենար – Տայկա Վայտիտի («Ջոջո ճագարը»),

— Լավագույն գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ – «Դիմային պատուհաններ»,

— Բեմադրող նկարիչի լավագույն աշխատանք – «Մի անգամ… Հոլիվուդում»,

— Կոստյումների լավագույն դիզայն – «Փոքր կանայք»,

— Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ – «Ամերիկյան արտադրամաս»,

— Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ – «Սովորել սքեյթբորդ վարել՝ ռազմական գործողությունների տարածքում (եթե դու աղջիկ ես)»,

— Երկրորդ պլանի կանացի լավագույն դեր – Լորա Դերն («Ամուսնական պատմություն»),

— Ձայնային լավագույն մոնտաժ – «Ford»-ն ընդդեմ «Ferrari»-ի,

— Լավագույն ձայն – «1917»,

— Օպերատորական լավագույն աշխատանք – Ռոջեր Դիկինս («1917»),

— Լավագույն մոնտաժ – «Ford»-ն ընդդեմ «Ferrari»-ի,

— Լավագույն վիզուալ էֆեկտներ – «1917»,

— Լավագույն գրիմ և հարդարանք – «Սկանդալ»,

— Օտարերկրյա լավագույն ֆիլմ – «Մակաբույծներ» (Հարավային Կորեա),

— Լավագույն երաժշտություն – Հիլդուր Գուդնադոուտիր («Ջոկեր»),

— Լավագույն երգ – Էլթոն Ջոն, I’m Gonna Love Me Again («Ռոքետմեն»),

— Լավագույն ռեժիսոր – Պոն Չժուն Խո («Մակաբույծներ»),

— Տղամարդու լավագույն դեր – Հոակին Ֆենիկս («Ջոկեր»),

— Կանացի լավագույն դեր – Ռենե Զելվեգեր («Ջուդի»),

— Լավագույն ֆիլմ – «Մակաբույծներ»:

«Մակաբույծներ» ֆիլմն, այսպիսով, չորս արձանիկ է վաստակել՝ հանդիսանալով առաջին ոչ անգլալեզու ֆիլմն այդ կարգավիճակում:

Նմանատիպ նյութեր

Post
It Աշխարհ

Երևանն ընդգրկվել է National Geographic-ի առաջարկած 2020թ. զբոսաշրջային լավագույն ուղղությունների 10-յակում

Post
It Աշխարհ

Freedom House-ն Արցախում քաղաքական մրցակցության աճ ու քաղհասարակության ակտիվացում է գրանցել

Post
It Աշխարհ

Մոսկվայի օդանավակայանում բեռնակիրները 57 մլն ռուբլի արժեքով ոսկու ձուլակտորներ են գտել և հանձնել ոստիկաններին

Post
It Աշխարհ

Տան պայմաններում դիմակ պատրաստելու 5 եղանակ

Post
It Աշխարհ

Covid-19-ը ստեղծողին ձերբակալելու մասին տեղեկությունը կեղծ է