Covid-19-ը ստեղծողին ձերբակալելու մասին տեղեկությունը կեղծ է

It Աշխարհ Հրապարակված է ՝ 2022-06-04 09:20:57 66
Current Post

Մամուլում և սոցիալական ցանցերում օրերս լուրեր էին տարածվում, որտեղ խոսվում էր ԱՄՆ-ում Covid-19-ի ստեղծողին ձերբակալելու մասին: Հաղորդվում էր, որ Հարվարդի համալսարանի քիմիայի և կենսաբանության բաժնի պետ, դոկտոր Չարլզ Լիբերը Յուհանի համալսարանի հետ պայմանագիր է ունեցել և իր ստեղծած վիրուսը վաճառել է համալսարանին:

Ձերբակալման հայտարարության վերաբերյալ տեսանյութ էր հրապարակվել: Հաղորդվել է նաև, թե գիտնականն իր հետազոտությունների համար ստացել է 1,5 մլն դոլար: Տեղեկությունը տարածվել է նաև մամուլի ու սոցցանցերի հայկական տիրույթում:

Սակայն պետք է նշենք, որ տեղեկությունը կեղծ է: Թեև որոշ լրատվականներ արդեն հայտնել են, որ լուրն իրականությանը չի համապատասխանում, սակայն հարկ ենք համարում շեշտել, որ նշված գիտնականն իսկապես ձերբակալվել է, բայց այլ գործով: Հարվարդի համալսարանի քիմիայի և կենսաբանության բաժնի պետը ձերբակալվել է դեռևս հունվար ամսին՝ ԱՄՆ դաշնային իշխանություններին Յուհանի համալսարանից միջոցներ ստանալու վերաբերյալ կեղծ տեղեկություններ տրամադրելու համար: Տարածված տեսանյութը YouTube-ից հեռացված է:

Բացի այդ, ինչ վերաբերում է վիրուսի արհեստական ծագմանը, ապա պետք է հիշեցնենք, որ արդեն ապացուցվել է, որ Covid-19-ն ունի բնական ծագում:

Նմանատիպ նյութեր

Post
It Աշխարհ

Երևանն ընդգրկվել է National Geographic-ի առաջարկած 2020թ. զբոսաշրջային լավագույն ուղղությունների 10-յակում

Post
It Աշխարհ

«Մակաբույծները»՝ լավագույն ֆիլմ, լավագույն օտարերկրյա ֆիլմ, լավագույն օրիգինալ սցենար: Ռեժիսորը՝ նույնպես լավագույն

Post
It Աշխարհ

Freedom House-ն Արցախում քաղաքական մրցակցության աճ ու քաղհասարակության ակտիվացում է գրանցել

Post
It Աշխարհ

Մոսկվայի օդանավակայանում բեռնակիրները 57 մլն ռուբլի արժեքով ոսկու ձուլակտորներ են գտել և հանձնել ոստիկաններին

Post
It Աշխարհ

Տան պայմաններում դիմակ պատրաստելու 5 եղանակ