Հովիկը մանկուց կորցրել էր հորը, ծառայության 8-րդ ամսում կորցրեց նաև մորը. նա այն երկկողմանի ծնողազուրկ տղան էր, ով

It Մարդիկ Հրապարակված է ՝ 2022-06-06 13:21:42 411
Current Post

Ասատրյան Հովիկի սխրանքին շատերդ եք ծանոթ։ Հովիկն այն երկկողմանի ծնողազուրկ տղան էր, ով պատերազմի առաջին օրերին իր հրամանատարի հետ չլսված սխրանք գործեց ու անմահացավ հայրենիքը պաշտպանելով։
Շիրակի մարզի Հայկաձոր գյուղից էր Հովիկը։ 2019 թվականին զորակոչվել էր բանակ։ Իվանյանի տանկային զորամասում էր ծառայում։ Մայոր Առուշանյանի զինվորներից էր։
Հովիկը մանկուց կորցրել էր հորը, ծառայության 8-րդ ամսում կորցրեց նաև մորը։ Մոր հուղարկավորության օրը հորեղբայրն առաջարկել էր դիմում գրեր, որպեսզի ծառայությունը շարունակեր ավելի մոտ զորամասում, ինչից Հովիկը հրաժարվել էր. «Չէ, հոպար, ես ուզում եմ նորից ետ գնամ»։
Հետո արդեն Առուշանյան Դավիթը Հովիկին պիտի առաջարկեր ծառայությունն ավարտելուց հետո պայմանագրային հիմունքներով մնալ ու ծառայել Իվանյանի տանկային զորամասում։ Հովիկը համաձայնվել էր։ Բայց սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը...
Ասատրյան Հովիկը, Չոբանյան Արենն ու մայոր Առուշանյանը. սա էր այն БМП-ի անձնակազմը, որով սեպտեմբերի 29-ին, Արեգասարի մոտ պետք է հերոսանային տղերքը, թշնամում պատճառեին անհամաչափ կորուստներ ու մտնեին պատմության մեջ։ 2 ժամկետային և մեկ սպա արեցին անհնարինը, ապացուցեցին, որ հայի ոգին անկոտրում է անկախ թշնամուն թվաքանակից։
2021 թվականի այս օրը՝ հունիսի 6-ին, ԴՆԹ համընկումից հետո, հայրենի գյուղում հողին հանձնեցին Հովիկին։ Հայկաձորում Հովիկը միակն էր, որ այդպես էլ պատերազմից տուն չվերադարձավ։
Լույսերի մեջ մնաս, քաջ տղա։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ։

Նմանատիպ նյութեր

Post
It Մարդիկ

99-ամյա բրիտանացի վետերանը բժիշկների համար 5 մլն ֆունտ է հավաքել՝ տան շուրջը քայլելով

Post
It Մարդիկ

Քանի դեռ Հարավային Աֆրիկայում մարդիկ մեկուսացած են, առյուծները քնում են ճանապարհներին

Post
It Մարդիկ

Պոկերային սեղանը՝ համավարակի պայմաններում Ֆլորիդայի խաղատներից մեկը փորձարկում է

Post
It Մարդիկ

Ամերիկյան գերձայնային հրթիռը պատահաբար անջատվել է ինքնաթիռից

Post
It Մարդիկ

Շոտլանդիայում աճուրդի ժամանակ տեքսել տեսակի ոչխարը վաճառվել է 490 հազար դոլարով

Post
It Մարդիկ

Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ճանաչվել է ուկրաինական կինոյի պատմության լավագույն ֆիլմ