Շոտլանդիայում աճուրդի ժամանակ տեքսել տեսակի ոչխարը վաճառվել է 490 հազար դոլարով

It Մարդիկ Հրապարակված է ՝ 2022-06-04 09:14:17 54
Current Post

Տեքսել տեսակի երիտասարդ ոչխարը նախորդ շաբաթ Շոտլանդիայում աճուրդի ժամանակ վաճառվել է 490 հազար դոլարով: «Կրկնակի Ադամանդ» անունը ստացած կենդանին ոչխարների պատկառելի սերնդից է: Այն ստացվել է 86 հազար դոլար արժողությամբ խոյ-չեմպիոնի և 46 հազար դոլարանոց ոչխարի արհեստական սերումից:

Տեքսելին գնելու համար ուժերը միավորած երեք գնորդներից մեկը՝ Ջեֆ Էյքենը, խոստովանել է, որ գումարը բավականին մեծ է թվում, սակայն իրենք վճարել են, որպեսզի տիրապետեն նման լավ գեներով արուին: Նրա խոսքով՝ նախատեսվում է Կրկնակի Ադամանդի սերունդների հաշվին հետ բերել ծախսած գումարը:

Ջեֆ Էյքենն ընգծել է, որ նման արուի համար արժեր այդքան գումար հատկացնել, և դա չի անդրադառնա ֆերմերային հանրության վրա: Հաղորդվում է, որ այդ աճուրդային պայմաններում նման գնով կատարվող գնումը ոչխարների համար ռեկորդային է: Նախորդ ռեկորդը՝ 300 հազար դոլար, սահմանվել է 2009թ.:

Նմանատիպ նյութեր

Post
It Մարդիկ

99-ամյա բրիտանացի վետերանը բժիշկների համար 5 մլն ֆունտ է հավաքել՝ տան շուրջը քայլելով

Post
It Մարդիկ

Քանի դեռ Հարավային Աֆրիկայում մարդիկ մեկուսացած են, առյուծները քնում են ճանապարհներին

Post
It Մարդիկ

Պոկերային սեղանը՝ համավարակի պայմաններում Ֆլորիդայի խաղատներից մեկը փորձարկում է

Post
It Մարդիկ

Ամերիկյան գերձայնային հրթիռը պատահաբար անջատվել է ինքնաթիռից

Post
It Մարդիկ

Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ճանաչվել է ուկրաինական կինոյի պատմության լավագույն ֆիլմ

Post
It Մարդիկ

Մարիա Շարապովան հայտարարել է մարզական կարիերան դադարեցնելու մասինdfgh