Ամերիկյան գերձայնային հրթիռը պատահաբար անջատվել է ինքնաթիռից

It Մարդիկ Հրապարակված է ՝ 2022-06-04 09:14:57 66
Current Post

Գերձայնային զինատեսակը, թերևս, ռազմարդյունաբերական համալիրների վերաբերյալ լուրերում բոլոր երկրներում ամենատարածված թեման է: Ուստի պատահական չէ, որ, չնայած գաղտնիությանը, փորձարկումների մասին տեղեկություններն այսպես թե այնպես հայտնվում են մամուլում: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է անախորժություններին, ինչպիսին սա է. ԱՄՆ-ում հերթական փորձարկումների ժամանակ ուշագրավ անհաջողություն է տեղի ունեցել. հաղորդվում է, որ թռիչքի համար չնախատեսված հրթիռի նախատիպն արձակվել է ռմբակոծչից ու ընկել:

ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը, սակայն, տարածված տեղեկությունը չի հաստատել՝ որևէ կերպ չմեկնաբանելով այն:

Տարածված լուրերի համաձայն՝ նախատիպից բացի՝ ոչ ոք չի տուժել: Նախատեսվել է, որ 419-րդ փորձնական էսկադրիլայի B-52 ռազմավարական ռմբակոծիչը պետք է թևի տակ կցված գերձայնային հրթիռով փորձնական թռիչք իրականացնի: Սա ծրագրի մի մաս է, երբ գնահատվում են ինքնաթիռ-կրիչի վարքը և սպառազինության համալիրի բոլոր համակարգերի աշխատանքը: Սակայն Կալիֆորնիայի Էդվարդս ավիաբազային օդ բարձրանալուց հետո ինչ-որ պահի նախատիպն անսպասելիորեն անջատվել է ինքնաթիռից: Նրա բեկորներն արդեն հայտնաբերել և հավաքել են:

Փորձարկումներն իրականացվել են «Գերձայնային օդահրթիռային զինատեսակի կոնցեպտ» (Hypersonic Air-breathing Weapon Concept, HAWC) ծրագրի շրջանակներում, որի շուրջ աշխատանքներ են տարվում միաժամանակ մի քանի ընկերությունների հետ: Ոչնչացած հրթիռը մշակվել էր Lockheed Martin-ի կողմից՝ Aerojet Rocketdyne-ի գերձայնային ուղղաձիգ ռեակտիվ շարժիչի (scramjet) կիրառմամբ: Վերջին ընկերությունը սկզբում դուրս էր մնացել մրցույթից, ապա վարելավել է իր առաջարկը և կրկին մասնակցում է:

HAWC ծրագիրն առանց այդ էլ արդեն ձգձգվում է. որևէ դրական լուրեր ծրագրի ընթացքի մասին դեռևս չեն հաղորդվում: Դրանում իրենց ներդրում ունեն նաև գաղտնիությունը պահպանող կազմակերպությունները: Ենթադրվում է, որ մամուլի հաղորդագրությունների բացակայությունը նույնպես վկայում է անհաջող ընթացքի մասին: Հաղորդվում է, որ այդպիսի գերձայնային հրթիռներով են մտադիր համալրել ինչպես ռազմավարական ռմբակոծիչներն ու հրթիռակիրները, այնպես էլ 5-րդ սերնդի F-35 կործանիչները:

Ներկայումս ԱՄՆ-ում ստեղծվում են գերձայնային համակարգերի առնվազն 3 ընտանիքներ: HAWC-ը, ARRW «նետը» (օդային հիմնավորման արագ արձագանքման զինատեսակ, Air-Launched Rapid Response Weapon) և «մարտավարական նախատեսող մարտական բլոկ» TBG-ն (Tactical Boost Glide): Այս ամենին գումարվում են նաև նավատորմի համար կատարվող մշակումները: Հանելուկային Vintage Racer-ը, օրինակ, հայտնաբերվել էր ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի կոնֆերանսի նկարներում. ենթադրվում է, որ արտադրողները խոստանում են փաստացի մեկանգամյա գերձայնային անօդաչու, որն ինքնուրույն է ընտրում թիրախը:

Նմանատիպ նյութեր

Post
It Մարդիկ

99-ամյա բրիտանացի վետերանը բժիշկների համար 5 մլն ֆունտ է հավաքել՝ տան շուրջը քայլելով

Post
It Մարդիկ

Քանի դեռ Հարավային Աֆրիկայում մարդիկ մեկուսացած են, առյուծները քնում են ճանապարհներին

Post
It Մարդիկ

Պոկերային սեղանը՝ համավարակի պայմաններում Ֆլորիդայի խաղատներից մեկը փորձարկում է

Post
It Մարդիկ

Շոտլանդիայում աճուրդի ժամանակ տեքսել տեսակի ոչխարը վաճառվել է 490 հազար դոլարով

Post
It Մարդիկ

Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ճանաչվել է ուկրաինական կինոյի պատմության լավագույն ֆիլմ

Post
It Մարդիկ

Մարիա Շարապովան հայտարարել է մարզական կարիերան դադարեցնելու մասինdfgh