Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ճանաչվել է ուկրաինական կինոյի պատմության լավագույն ֆիլմ

It Մարդիկ Հրապարակված է ՝ 2022-06-04 09:13:32 59
Current Post

Կիևում անցկացվող «Գրքային արսենալ» փառատոնի շրջանակում տեղի է ունեցել «Ուկրաինայի պատմության 100 լավագույն ֆիլմերի վարկանիշ» նախագծի շնորհանդեսը: Ուկրաինայի կինոյի պատմության լավագույն ֆիլմ է ճանաչվել հանրահայտ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ժապավենը:

Ինչպես հաղորդվում է, լավագույն տասնյակում է հայտնվել նաև Ռոման Բալայանի «Թռիչքներ երազում և հարթմնի» կինոնկարը` զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

Ֆիլմերի ընտրության վերաբերյալ հարցումն անցկացվել է 2020թ. հունիսից մինչև հոկտեմբեր: Հարցմանը մասնակցել է 97 մարդ: Նրանք լավագույններին ընտրել են առանց ժանրային, տևողության, նկարահանման թվականի և այլ սահմանափակումների: Ստացված ցուցակներում ընդհանուր առմամբ հիշատակվել է 186 ֆիլմ:

Այնուհետև կազմվել է լավագույն ֆիլմերի 100-յակը, որոնցից 68-ը` խաղարկային, 26-ը` վավերագրական, 6-ը` անիմացիոն կինոնկարներ:

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով` գիտությունն ու մշակույթը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են, կարևորվում է յուրաքանչյուր պատմամշակութային օբյեկտ: Նշվում է, որ Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատում է ազգային, պատմական արժեքները հանրահռչակելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր

Post
It Մարդիկ

99-ամյա բրիտանացի վետերանը բժիշկների համար 5 մլն ֆունտ է հավաքել՝ տան շուրջը քայլելով

Post
It Մարդիկ

Քանի դեռ Հարավային Աֆրիկայում մարդիկ մեկուսացած են, առյուծները քնում են ճանապարհներին

Post
It Մարդիկ

Պոկերային սեղանը՝ համավարակի պայմաններում Ֆլորիդայի խաղատներից մեկը փորձարկում է

Post
It Մարդիկ

Ամերիկյան գերձայնային հրթիռը պատահաբար անջատվել է ինքնաթիռից

Post
It Մարդիկ

Շոտլանդիայում աճուրդի ժամանակ տեքսել տեսակի ոչխարը վաճառվել է 490 հազար դոլարով

Post
It Մարդիկ

Մարիա Շարապովան հայտարարել է մարզական կարիերան դադարեցնելու մասինdfgh