Մարիա Շարապովան հայտարարել է մարզական կարիերան դադարեցնելու մասինdfgh

It Մարդիկ Հրապարակված է ՝ 2022-06-04 09:08:37 59
Current Post

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան Vanity Fair ամսագրի իր սյունակում հայտարարել է կարիերան դադարեցնելու մասին: Նա պատմել իր մարզական կարիերայի մասին՝ նշելով, որ թենիսին հրաժեշտ է տալիս:

Շարապովան գրել է, որ իր հաջողության գրավականը եղել է երբեք հետ ու առաջ չնայելը: Նրա խոսքով՝ հաջողության ճանապարհին ամենաարդյունավետը համարվել է ոգու ուժը:

Թենիսիստուհին նշել է, որ կարոտելու է մեծ սպորտին, մարզումներին ու օրակարգին: Նրա խոսքով՝ թենիսն իր համար լեռ է եղել, ճանապարհն անցել է անապատներով ու անհարթ ուղիներով, բայց բարձունքից տեսարանն անհավատալի է եղել:

Շարապովան հայտնել է, որ մարզական կարիերայի ավարտից հետո շարունակելու է ձգտել հաղթանակների՝ ինչ էլ որ առջևում սպասվի: Բացի այդ, նա խոստովանել է, որ զբաղվելու է այլ գործերով. ընտանիքով ու պարային մարզումներով:

Մարիա Շարապովան Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) 39 մրցաշարերի հաղթող է: 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, հինգ անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:

2016թ. մարտին հայտնի էր դարձել, որ մարզուհու դոպինգ-թեստում մելդոնիում արգելված դեղամիջոց է հայտնաբերվել, ինչի պատճառով Շարապովան երկու տարով որակազրկվել էր: Թենիսիստուհին լրագրողներին պատմել էր, որ դեղամիջոցն օգտագործել է 2006թ.՝ թերապևտիկ նպատակներով: Որակազրկման ժամկետն ավարտվել է 2017թ. ապրիլին:

WTA-ում վերջին հաղթանակը Շարապովան տարել է նույն տարում՝ Չինաստանի Տյանցզին քաղաքում: 2020թ. փետրվարի վերջի դրությամբ Շարապովան WTA-յի վարկանիշում 373-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Ասոցիացիայի տվյալներով՝ իր կարիերայի ընթացքում մարզուհին վաստակել է 38,7 մլն դոլար մրցանակային գումար:

Նմանատիպ նյութեր

Post
It Մարդիկ

99-ամյա բրիտանացի վետերանը բժիշկների համար 5 մլն ֆունտ է հավաքել՝ տան շուրջը քայլելով

Post
It Մարդիկ

Քանի դեռ Հարավային Աֆրիկայում մարդիկ մեկուսացած են, առյուծները քնում են ճանապարհներին

Post
It Մարդիկ

Պոկերային սեղանը՝ համավարակի պայմաններում Ֆլորիդայի խաղատներից մեկը փորձարկում է

Post
It Մարդիկ

Ամերիկյան գերձայնային հրթիռը պատահաբար անջատվել է ինքնաթիռից

Post
It Մարդիկ

Շոտլանդիայում աճուրդի ժամանակ տեքսել տեսակի ոչխարը վաճառվել է 490 հազար դոլարով

Post
It Մարդիկ

Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ճանաչվել է ուկրաինական կինոյի պատմության լավագույն ֆիլմ