ԶԼՄ. Սանտյագո Սոլարին կարող է դառնալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ

It Կրթություն Հրապարակված է ՝ 2022-06-04 09:09:11 83
Current Post

Սոլարիի ղեկավարման շրջանում Մադրիդի «Ռեալը» դարձել է Աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, բայց դուրս է մնացել Իսպանիայի գավաթից և Եվրոպայի լիգայից, իսկ Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին:

43-ամյա արգենտինացու թեկնածության հարցը սկսել է շրջանառվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունից հետո, ըստ որի՝ հավաքականի մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ լուծարելու մասին: ՀՖՖ-ն նշել էր, որ հավաքականի նոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ ապագայում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում արտասահմանցի մասնագետների հետ: Ամենահավանական թեկնածու է համարվում «Ռեալի» նախկին մարզիչը:

Աղբյուրը ենթադրում է, որ հավաքականի նոր մարզիչը կնշանակվի մինչև մարտի 26-ը. Հայաստանի հավաքականն այդ օրն արտագնա ընկերական խաղում կմրցի Ուզբեկստանի հավաքականի հետ, իսկ մարտի 30-ին ուժերը կչափի Ղազախստանի հավաքականի հետ:

Ո՞վ է Սանտյագո Սոլարին

Սանտյագո Սոլարին ունի վեց տարվա մարզչական փորձը: 2013-2016թթ. Սոլարին ղեկավարել է «Ռեալի» երիտասարդական ակումբը, 2016-2018թթ.՝ «Ռեալ Մադրիդ Կաստիլիան»՝ «Ռեալի» պահուստային ակումբը, իսկ արդեն 2018-2019թթ. արդեն «Ռեալն» է գլխավորել: 2018թ. Սանտյագո Սոլարիի ղեկավարման շրջանում Մադրիդի «Ռեալը» դարձել է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն:

Արքայական ակումբի մարզիչ դառնալուց հետո «Ռեալն» առաջին չորս խաղերում անընդմեջ հաղթանակներ է տարել՝ ընդհանուր 15:2 հաշվով: Դրանից հետո ակումբի տնօրինությունը որոշել է նրա հետ լիարժեք պայմանագիր կնքել մինչև 2021թ.: Սակայն այդ շրջանում «Ռեալը» ձախողումներ է ունեցել՝ դուրս մնալով Իսպանիայի գավաթի առաջնությունից և Եվրոպայի լիգայից: Բացի այդ՝ Սոլարիի ղեկավարած ակումբն Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ «Բարսելոնայից» հետ մնալով 12 միավորով:

Նմանատիպ նյութեր

Post
It Կրթություն

Սիմոն Մարտիրոսյանի արծաթե մեդալը կարող է փոխարինվել ոսկով

Post
It Կրթություն

Մխիթարյանի «կարիճ» գոլը BBC-ն համարել է պատմական

Post
It Կրթություն

ՈՒԵՖԱ-ն առաջին անգամ դադարեցրել է Չեմպիոնների և Եվրոպայի լիգաները. պատճառը Covid-19-ի պանդեմիան

Post
It Կրթություն

Եվրո-2020-ը կորոնավիրուսի տարածման պատճառով տեղափոխվել է հաջորդ տարի