Եվրո-2020-ը կորոնավիրուսի տարածման պատճառով տեղափոխվել է հաջորդ տարի

It Կրթություն Հրապարակված է ՝ 2022-06-04 09:06:52 56
Current Post

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) որոշում է կայացրել Եվրոպայի 2020թ. առաջնություն տեղափոխել հաջորդ տարի: Այն պետք է մեկնարկեր հունիսի 12-ին՝ Եվրոպայի 12 քաղաքներում, սակայն կայանալու է, հավանաբար, 2021թ. հունիսի 11-ից: Հաղորդվում է, որ ՈՒԵՖԱ-ն ակումբներից և լիգաներից փոխհատուցում է պահանջում՝ 300 մլն եվրո՝ Եվրո-2020-ը տեղափոխելու համար:

Միևնույն ժամանակ, ՈՒԵՖԱ-ն պահանջում է, որպեսզի եվրոպական բոլոր առաջնություններն ավարտվեն մինչև հունիսի 30-ը: Հայտնի է, որ Եվրո-2020-ը պատմության մեջ առաջին անգամ պետք է կայանար 2020թ. հունիսի 12-ից հուլիսի 12-ը՝ եվրոպական 12 քաղաքներում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՈՒԵՖԱ-ն առաջի անգամ դադարեցրել էր Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի խաղերը, չեղարկվել էր նաև Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը, որը նախատեսված էր մարտի 20-ին:

Նմանատիպ նյութեր

Post
It Կրթություն

Սիմոն Մարտիրոսյանի արծաթե մեդալը կարող է փոխարինվել ոսկով

Post
It Կրթություն

Մխիթարյանի «կարիճ» գոլը BBC-ն համարել է պատմական

Post
It Կրթություն

ԶԼՄ. Սանտյագո Սոլարին կարող է դառնալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ

Post
It Կրթություն

ՈՒԵՖԱ-ն առաջին անգամ դադարեցրել է Չեմպիոնների և Եվրոպայի լիգաները. պատճառը Covid-19-ի պանդեմիան