ՈՒԵՖԱ-ն առաջին անգամ դադարեցրել է Չեմպիոնների և Եվրոպայի լիգաները. պատճառը Covid-19-ի պանդեմիան

It Կրթություն Հրապարակված է ՝ 2022-06-04 09:07:55 54
Current Post

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է կորոնավիրուսի տարածման պատճառով Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի ֆուտբոլային մրցաշարերի դադարեցման մասին:

Որոշումը վերաբերում է ՉԼ-ի՝ մարտի 17-ին և 18-ին նախատեսված և ԵԼ-ի՝ մարտի 19-ին նախատեսված խաղերին, ինչպես նաև ՈՒԵՖԱ-յի մանկապատանեկան լիգային: Հայտնի չէ, թե այդ հանդիպումները երբ կկայանան: Կազմակերպությունը չեղարկել է նաև Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը: Այն նախատեսված էր մարտի 20-ին:

ՈՒԵՖԱ-ն նախատեսում է մարտի 17-ին խորհրդակցություն անցկացնել՝ քննարկելու միության հետագա գործողությունները:

Կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան և այլ երկրներ դադարեցրել են ֆուտբոլի ներքին առաջնությունները: Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը նույնպես հետաձգվել են:

Նմանատիպ նյութեր

Post
It Կրթություն

Սիմոն Մարտիրոսյանի արծաթե մեդալը կարող է փոխարինվել ոսկով

Post
It Կրթություն

Մխիթարյանի «կարիճ» գոլը BBC-ն համարել է պատմական

Post
It Կրթություն

ԶԼՄ. Սանտյագո Սոլարին կարող է դառնալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ

Post
It Կրթություն

Եվրո-2020-ը կորոնավիրուսի տարածման պատճառով տեղափոխվել է հաջորդ տարի