Բոսֆորի նեղուցում ռուսական և թուրքական նավեր են բախվել

It Լուր Հրապարակված է ՝ 2022-06-04 08:41:08 112
Current Post

Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ Բոսֆորի նեղուցում բախվել են ռուսական «Ռուսիչ-10» և թուրքական «Թահսին Իմամօղլու» բեռնատար նավերը: Ինչպես նշվում է, ռուսական 128 մետրանոց լաստանավը Բուրսա նահանգի Գեմլիքի շրջանից վերադառնալիս է եղել դեպի Ռուսաստան: Թուրքական 90 մետրանոց նավը Քոջաելի նահանգից շարժվելիս է եղել դեպի Սև ծովի ափին գտնվող Կարադենիզ Էրեղլի նավահանգիստ:

Հաղորդվում է, որ բախման հետևանքով տուժածներ չկան. նավերն են միայն վնասվածքներ ստացել: Դեպքի վայր են մեկնել ցամաքային պահպանության երեք նավակներ և քարշակող 14 նավ:

Նախնական տվյալներով՝ Սև ծովի և Միջերկրական ծովի միախառնման հատվածում գտնվող նեղուցում նավերի բախման պատճառը թուրքական լաստանավի ղեկային կառավարման համակարգի խափանումն է:

Նմանատիպ նյութեր

Post
It Լուր

tests tests tests tests tests tests tests tests tests tests tests tests

Post
It Լուր

ՀՀ ղեկավարներից ում կառավարման տարիներին է ԵՄ-ն Հայաստանին «լավ աչքով» նայել

Post
It Լուր

Կարբիի «Այ-թի» դպրոցը կգործարկվի, այն կմասնագիտանա ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի պատրաստման գործում

Post
It Լուր

Նիկոլը որոշում է կայացրել Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները

Post
It Լուր

Սեփական «շան որդու» սինդրոմը․ ինչու է Արևմուտքն աչք փակում Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների վրա

Post
It Լուր

Հայաստանն ու արաբական երկրներն աստղագիտության ոլորտում կարող են համագործակցել