Հայաստանն ու արաբական երկրներն աստղագիտության ոլորտում կարող են համագործակցել

It Լուր Հրապարակված է ՝ 2022-06-04 08:57:56 132
Current Post

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ Սալամին պաշտոնական այցով հյուրընկալվել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում:

Հաղորդվում է, որ Արեգ Միքայելյանը ներկայացրել է հայկական աստղադիտարանի ներկայիս գործունեությունն ու կարգավիճակը, քննարկվել են համագործակցության հնարավորությունները:

Շեշտվել է, որ Բյուրականի աստղադիտարանը Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային կենտրոնն է, ընդգծվել է ԱՄԷ-ի և Հայաստանի միջև գործընկերության հետագա խորացման հարցում գիտության զարգացման կարևորությունը և այդ համատեքստում քննարկվել են արաբական երկրների և Բյուրականի աստղադիտարանի միջև համագործակցության հնարավոր ձևերը:

Հանդիման ավարտին, ինչպես նշվում է, հյուրերը ճանաչողական այց են ունեցել աստղադիտարանի տարածքում՝ այցելելով Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան և 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակ: ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը նաև գրառում է կատարել հատուկ հյուրերի գրանցամատյանում։

Նմանատիպ նյութեր

Post
It Լուր

tests tests tests tests tests tests tests tests tests tests tests tests

Post
It Լուր

ՀՀ ղեկավարներից ում կառավարման տարիներին է ԵՄ-ն Հայաստանին «լավ աչքով» նայել

Post
It Լուր

Կարբիի «Այ-թի» դպրոցը կգործարկվի, այն կմասնագիտանա ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի պատրաստման գործում

Post
It Լուր

Նիկոլը որոշում է կայացրել Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները

Post
It Լուր

Սեփական «շան որդու» սինդրոմը․ ինչու է Արևմուտքն աչք փակում Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների վրա

Post
It Լուր

Tesla-ն «ձանձրալի գործերի» համար մարդակերպ ռոբոտ կստեղծի