Հարցազրույց Արեգ Միքայելյանի հետ. «Հայաստանում գիտության ֆինանսավորումը չափազանց ցածր է»

It Լուր Հրապարակված է ՝ 2022-06-04 08:35:57 48
Current Post

Շեշտ.am — Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ Հայաստանը պատրաստվում է իր սեփական փոքր արբանյակն արձակել: Ո՞ր փուլում է այդ գործընթացը:

Արեգ Միքայելյան — Հայաստանը՝ ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործողների հանձնաժողովին (COPUOS) միանալուց հետո, բնականաբար նախատեսում է ունենալ իր սեփական արբանյակը, իսկ հետագայում նաև՝ արբանյակները։ Սակայն թեև դա նախատեսված է, բայց դեռ իրական ծրագիր չէ։

Այստեղ երկու մոտեցում է ուսումնասիրվում՝ կամ մասնակցել այլ երկրների արդեն գոյություն ունեցող կամ արձակվելիք արբանյակների ծրագրերին (մասնակի ֆինանսավորման պայմանով), կամ փորձել պատրաստել և արձակել սեփական արբանյակ, ինչն ավելի բարդ է և խոսքն էլ ավելի համեստ արբանյակի մասին է։ Օրինակ եթե կարելի է կառուցել և արձակել մատչելի արբանյակներ նույնիսկ մի քանի տասնյակ հազար ԱՄՆ դոլարի սահմաններում, ապա լուրջ խնդիրներ իրականացնող երկրակայուն (գեոստացիոնար) արբանյակն արժե ոչ պակաս, քան 200-250 մլն ԱՄՆ դոլար։

Շեշտ.am — Արբանյակը տիեզերք ուղարկելու դեպքում հնարավո՞ր է համագործակցություն SpaceX-ի, Росксомоса-ի կամ այլ ընկերության հետ:

Արեգ Միքայելյան — Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, թեև ամեն արբանյակ իր առանձին ծրագիրն ու նպատակներն ունի։ Սովորաբար համագործակցության համար նախապես են պայմանավորվում և համապատասխան ձևով պատրաստում արբանյակը և սարքավորումը։ Այնպես որ մեր դեպքում դա առայժմ միայն պլաններում է։ Իսկ տարբեր երկրների հետ համագործակցել՝ միանշանակ, քանի որ Հայաստանը որպես փոքր երկիր չի կարող միայնակ շատ մեծ ծրագրեր իրականացնել։

Ամեն դեպքում՝ մենք մտնում ենք տիեզերական դարաշրջան և նույնիսկ զուտ գործարարական տեսակետից արդեն ձեռնտու չէ շարունակ կապուղիներ գնել այլ երկրներից, երբ կարելի է ունենալ մեր սեփականը կամ գոնե համագործակցել և օգտվել դրանից։

Շեշտ.am — Կնշե՞ք Բյուրականի աստղադիտարանում կատարված վերջին նշանավոր բացահայտումը:

Արեգ Միքայելյան — Մեզ մոտ իրականացվում են մի շարք այսպես կոչված շրջահայություններ (անգլերեն՝ survey)․ դրանք երկնքի լայնածավալ դիտումներ և ուսումնասիրություններ են՝ նոր տիեզերական օբյեկտների բացահայտման և հետագա հետազոտման նպատակով։ Ի տարբերություն, շատ աստղադիտարաններում միայն ուսումնասիրում են ուրիշների կողմից արդեն հայտնաբերված օբյեկտները, ինչի համար հիմնական պայմանն է ունենալ առաջատար տեխնիկա։

Շատ ավելի բարդ է հասկանալ, թե ինչ մոտեցումներ և եղանակներ կիրառելով կարելի է Մեր Գալակտիկայի միլիարդավոր աստղերի և Տիեզերքի միլիարդավոր գալակտիկաների մեջ առանձնացնել առավել հետաքրքիրները, որոնք կարող են կազմել 1%-ից էլ պակասը։ Դրանց շնորհիվ բացահայտվում են առավել կարևոր տիեզերական օբյեկտները։

Վերջին տարիներին մեզ մոտ հայտնաբերվել են նոր քվազարներ, ակտիվ միջուկով այլ գալակտիկաներ, երիտասարդ աստղային օբյեկտներ (Հերբիգ-Հարո օբյեկտներ, ֆուօրներ և այլ), չափազանց մեծ խտության սպիտակ թզուկ աստղեր, գերնորեր, պայթյունային փոփոխականներ, ուշ սպեկտրային դասերի և անսովոր քիմիական բաղադրություն ունեցող ածխածնային աստղեր, այլ փոփոխականներ, կրկնակի աստղեր և այլն։ Կատարվել են նաև կարևոր տեսական աշխատանքներ՝ Արեգակի ֆիզիկայի, աստղերի մթնոլորտներում ճառագայթման տեղափոխման տեսության և այլ բնագավառներում։

Շեշտ.am — Ներկայումս անձամբ ինչ-որ հետազոտություն կատարո՞ւմ եք, թե՞ միայն գրանտների կամ արտաքին պատվերների շրջանակներում են դրանք արվում: Եթե կատարում եք, որո՞նք են, ինչպիսի՞ն են արդյունքները:

Արեգ Միքայելյան — Իհարկե կատարում եմ և միշտ եմ կատարել։ Ես երբեք գիտական ակտիվությունը չեմ թուլացրել, անկախ այն բանից, թե ինչ պաշտոն եմ զբաղեցրել կամ ընդհանրապես չեմ զբաղեցրել։ Անհամեստ չլինեմ, բայց Հայաստանում ինչ 2012թ․ ստեղծվել է առավել արդյունավետ գիտնականների ցանկը, ես առ այսօր անցկացված բոլոր մրցույթներում ներառվել եմ դրանում։ Ընդհանրապես, գիտական գործունեությունն առաջնայինն է, անհրաժեշտ է ակտիվ աշխատել գիտության մեջ, նոր հետո իրականացնել նաև վարչական, կազմակերպական, կրթական, խմբագրական, հանրային կամ այլ գործունեություն։

Ի դեպ, գիտական հետազոտությունները նաև կարող են կատարվել հենց դրամաշնորհների շրջանակներում։ Ինչ վերաբերում է արտաքին պատվերներին, ապա այդպես կարելի է կոչել այն ծրագրերը, որոնք դրսից են առաջարկվել, սակայն մեր դեպքում միշտ կարողացել ենք իրականացնել մեզ հետաքրքրող թեմաները և խնդիրները։ Վերջին կարևոր արդյունքներից կնշեմ ակտիվ միջուկով գալակտիկաների բազմալիքային (ռենտգենյան, գերմանուշակագույն, օպտիկական, ենթակարմիր, ռադիո) վիճակագրական ուսումնասիրությունները, որոնք թույլ են տալիս պարզել գալակտիկաների ֆիզիկական հատկությունները։

Կան նաև բազմաթիվ հայտնաբերված նոր տիեզերական օբյեկտներ․ ընդհանրապես մեր հետազոտություններն աչքի են ընկնում նոր օբյեկտների բացահայտմամբ։ Արդեն կան մեր կողմից բացահայտված շուրջ 5700 օբյեկտներ, որոնք բոլորն էլ հետագա ուսումնասիրությունների առարկա են։  

Շեշտ.am — Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում գիտահանրաճանաչ մեդիայի մակարդակը: Ինչո՞ւ այստեղ ոչ ոք գիտական լուրեր չի կարդում:

Արեգ Միքայելյան — Մակարդակն իհարկե դեռ հեռու է ցանկալիից, սակայն արդեն բազմաթիվ քայլեր են արվում իրավիճակը շտկելու համար։ Այլ հարց է, որ այո, մարդիկ են տարված այլ հետաքրքրություններով՝ առօրյա խնդիրներ, քրեական թեմաներ, բիզնես, քաղաքականություն, սպորտ և այլն։ Սովորաբար երկրի զարգացման հետ միասին առաջին պլան է գալիս նրա գիտությունը։

Մեզ մոտ մի փոքր արտառոց վիճակ է․ դեռևս խորհրդային ժամանակներից Հայաստանում գիտությունը բարձր մակարդակի վրա է եղել, սակայն երկրում հիմա կենսամակարդակը շատ ցածր է։ Հայաստանը երևի միակ պետությունն է աշխարհում, որ զարգացող երկիր է, բայց ունի բարձրակարգ գիտություն։ Այսինքն հասարակության գիտակցության և գիտության կարևորության անհամապատասխանություն կա։

Շեշտ.am — Եթե կարդում են, ապա ինչո՞ւ ոչ մի մասնագիտացված կայք չկա, կան՝ միայն սիրողական մակարդակի:

Արեգ Միքայելյան — Հավանաբար ուժերն են քիչ ամեն ինչ հասցնելու համար։ Մասնագիտական մակարդակի հենց մեր աստղադիտարանի կայքէջն է (https://www.bao.am), բայց դրանից սովորական մարդիկ դժվար թե օգտվեն: Գիտահանրամատչելի նյութեր տրամադրելն ավելի կարևոր է։ Օրինակ մենք ստեղծել ենք հայերեն առցանց ամսագիր՝ «Աստղագիտակ» (https://www.aras.am//Astghagitak), որտեղ ներկայացվում են հայերեն լեզվով մատչելի աստղագիտական նյութերն ըստ թեմաների։

Ցանկալի կլիներ ունենալ աստղագիտական ամսագիր, Youtube-ում շատ ավելի աստղագիտական նյութեր (որոշ նյութեր ունենք տեղադրած), Վիկիպեդիայի աստղագիտական շատ հոդվածների հայերեն տարբերակները, սակայն այդ ամենի համար բազմաթիվ մարդիկ և միջոցներ են պետք։

Շեշտ.am — Այս տարի աստղաֆիզիկայի մագիստրատուրա ընդունվածները 2-3 ե՞ն: Դա բավարա՞ր եք համարում: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք այդ հանգամանքի վրա ազդում է գիտական ԶԼՄ-ի բացակայությունը Հայաստանում:

Նմանատիպ նյութեր

Post
It Լուր

tests tests tests tests tests tests tests tests tests tests tests tests

Post
It Լուր

ՀՀ ղեկավարներից ում կառավարման տարիներին է ԵՄ-ն Հայաստանին «լավ աչքով» նայել

Post
It Լուր

Կարբիի «Այ-թի» դպրոցը կգործարկվի, այն կմասնագիտանա ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի պատրաստման գործում

Post
It Լուր

Նիկոլը որոշում է կայացրել Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները

Post
It Լուր

Սեփական «շան որդու» սինդրոմը․ ինչու է Արևմուտքն աչք փակում Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների վրա

Post
It Լուր

Հայաստանն ու արաբական երկրներն աստղագիտության ոլորտում կարող են համագործակցել