Հիպնոսի ներքո. ենթարկվելու մասին ճշմարտությունն ու առասպելը

It Հայաստան Հրապարակված է ՝ 2022-06-04 08:46:45 51
Current Post

Երկար ժամանակ հիպնոսն իրապես համարվել է քնի առանձնահատուկ ձև: Մինչև 20-րդ դարի կեսերն ընդունված է եղել ռուս ֆիզիոլոգ Ի.Պ.Պավլովի առաջարկած բացատրությունը հիպնոսի մեխանիզմի մասին: Ըստ նրա՝ միօրինակ գրգռիչները՝ տեսողական, ձայնային, շոշափողական, գլխուղեղի կեղևում արգելակում են առաջացնում, որը նեյրոֆիզիոլոգիական օրենքների համաձայն տարածվում է այլ հատվածներում, և ուղեղն իր կրողի հետ ննջում է: Չի քնում միայն «պահակակետը», որն ապահովում է կապը հիպնոսացնողի հետ:

Բայց էլեկտրաուղեղագրության սարքերի (ԷՈՒԳ) ի հայտ գալով՝ պարզվել է, որ հիպնոսի դեպքում ոչ մի արգելակում տեղի չի ունենում, իսկ հիպնոսահակի ուղեղի բիոէլեկտրական ակտիվությունը գործնականում չի տարբերվում արթմնի վիճակում գրանցվող ԷՈՒԳ-ից: Վերջին տարիների մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ կատարված հետազոտությունները նոր տվյալներ չեն ավելացրել. ուղեղի որոշ հատվածների աշխատանքն այդ պարագայում տարբերվում է և՛ քնի, և՛ արթուն վիճակից, բայց թե ի՞նչ է, դեռ պարզ չէ:

Հիպնոսը ներկայումս ընդունված է համարել գիտակցության ժամանակավոր իրավիճակ, նրա ծավալի նվազեցման բնութագրմամբ և ներշնչման պահպանման վրա կտրուկ սևեռմամբ, ինչը կապված է անհատական վերահսկման և ինքնագիտակցության գործառույթի փոփոխության հետ: Հիպնոսի իրավիճակն առաջանում է հիպնոսացնողի հատուկ ներգործության կամ նպատակադրված ներշնչման արդյունքում: Ու թեև տեսականորեն հիպնոսը քուն չէ, գործնականում դասական հիպնոսի ժամանակ բժիշկներն օգտագործում են այն մեթոդները, ինչ կիրառվել է 100, 200 կամ նույնիսկ հազար տարի առաջ. հայացքի սևեռում փայլուն պարագայի վրա, միօրինակ գրգռիչներով ու միակերպ խոսքով՝ առանցքային բառերի շեշտադրմամբ. «Դու քնում ես ավելի խորը», «Դու լսում ես իմ ձայնը»:

Հիպնոսային խորը քնի մեջ էլ տեղի են ունենում այն հրաշքները, որոնցից ձևավորվում է տպավորությունն այն մասին, թե հիպնոսի ներքո մարդը զրկվում է ազատությունից: Մինչև հիպնոսի լուսնոտության մակարդակը, նույնիսկ փորձառու հիպնոսացնողի ղեկավարությամբ, ունակ է հասնելու 5-7 մարդուց մեկը: Բայց հենց նա էլ կարող է բեմի վրա թռչկոտել գորտի նման, այլ արտասովոր գործողություններ կատարել: Էստրադային աճպարարներն ու հիպնոսային երևույթի վաղ հետազոտողները փորձարկել են այն ամենն, ինչ մտքներին եկել է, և իսկապես՝ հիպնոսի ազդեցությամբ մարդը կարող է կատարել ցանկացած հրաման: Գրեթե՝ ցանկացած:

Հանցանք և պատի

Նմանատիպ նյութեր

Post
It Հայաստան

ssdasdaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa d asd

Post
It Հայաստան

ssdasdaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa d asd

Post
It Հայաստան

ssdasdaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa d asd

Post
It Հայաստան

ssdasdaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa d asd

Post
It Հայաստան

ssdasdaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa d asd

Post
It Հայաստան

dasdaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa d asd