Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որ գնեց ռուսական Ս-400 ԶՀՀ-ը

It Հայաստան Հրապարակված է ՝ 2022-06-04 08:43:04 98
Current Post

Ռուսական Ս-400 (Տրիումֆ) զենիթահրթիռային համալիրների բաղադրիչներն առաքվել են Անկարայի նահանգում գտնվող Մյուրթեդ ավիաբազա։ Սա 2017թ․ կնքված պայմանագրի պայմաններով Անկարային տրամադրվող համալիրների առաջին խմբաքանակն է։
Թուրքիան ստանալու է 4 դիվիզիոն տեխնիկա՝ ընդհանուր 2,5 մլրդ դոլար արժողությամբ։ Դրանով Թուրքիան կդառնա ՆԱՏՕ-ի առաջին պետությունը, որը Ռուսաստանից գնել է Ս-400 զենիթահրթիռային համալիրները։
Թուրքական հեռուստաընկերություններն ուղիղ եթերում ցուցադրել են մատակարարման գործընթացը։
Ս-400-ների մասին խոսվում է դեռ 2016թ․-ից։ Թուրքիան չենթարկվեց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պահանջներին, ինչի պատճառով Դոնալդ Թրամփի որոշմամբ կասեցվեց F-35 կործանիչների մատակարարումն Անկարա։ ԱՄՆ նախագահը սպառնաց նաև այլ պատժամիջոցներով (CAATSA) ։
Միաժամանակ, Վաշինգտոնն Էրդողանին առաջարկում էր գնել ամերիկյան Patriot համակարգեր։ Թուրքական իշխանությունները, սակայն, չհրաժարվելով ՆԱՏՕ-ի կողմից առաջարկվող սպառազինությունից, չեղյալ չարեցին 2017թ․ Մոսկվայի հետ կնքած պայմանագիրը։ Քննարկվում էր նաև համալիրները ժամանակավորապես Ադրբեջանի տարածքում տեղակայելու հարցը։

Նմանատիպ նյութեր

Post
It Հայաստան

ssdasdaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa d asd

Post
It Հայաստան

ssdasdaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa d asd

Post
It Հայաստան

ssdasdaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa d asd

Post
It Հայաստան

ssdasdaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa d asd

Post
It Հայաստան

ssdasdaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa d asd

Post
It Հայաստան

dasdaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa d asd